Բաժիններ՝

Մակրոնը պատրաստվում է այցելել Ղրղզստան

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ընդունել է Ղրղզստան այցելելու հրավերը։ Ինչպես տեղեկացնում է «Lenta.ru»-ն, այդ մասին հայտնել է Ղրղզստանի ղեկավար Սադիր Ջապարովի մամուլի ծառայությունը։

Ջապարովը Փարիզ կատարած այցի շրջանակներում հանդիպել է Ֆրանսիայի նախագահի հետ։ Պետությունների ղեկավարները քննարկել են համագործակցության զարգացումը՝ պատրաստակամություն հայտնելով խթանել երկկողմ հարաբերությունները, այդ թվում՝ առևտրատնտեսական և տրանսպորտային ոլորտներում։

Ջապարովի մամուլի ծառայության ներկայացուցիչը հայտնել է, որ Մակրոնը մասնավորապես նշել է էներգետիկ ոլորտում համագործակցությունն՝ ընդգծելով, որ ֆրանսիական «Electricite de France» և «Total» ընկերությունները մտադիր են աշխատել Ղրղզստանում։

«Նախագահ Սադիր Ջապարովը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին հրավիրել է այցելել Ղրղզստան։ Հրավերն ընդունվել է երախտագիտությամբ»,- ամփոփել են մամուլի ծառայությունից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930