Բաքուն արձագանքել է Փաշինյանի ելույթին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի՝ Փարիզի «Խաղաղության 6-րդ համաժողովի» պանելային քննարկման ժամանակ արած հայտարարություններին։

Ըստ ԱԳՆ հաղորդագրության՝ պաշտոնական Բաքուն «խստորեն դատապարտում և մերժում է «Ադրբեջանի Ղարաբաղի շրջանի» հայ բնակիչների էթնիկ տումների վերաբերյալ Փաշինյանի մեղադրանքները»։

«Կոչ ենք անում հայկական կողմին, որը, օգտագործելով տարբեր միջազգային հարթակները, շարունակում է իր ագրեսիվ զրպարտչական հռետորաբանությունը մեր երկրի դեմ, հրաժարվել խաղաղության հեռանկարներին վնասող հայտարարություններից և օգտագործել Հարավային Կովկասը խաղաղության ու համագործակցության տարածաշրջանի վերածելու պատմական հնարավորությունները», – ասված է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930