Թուրքիայում ձերբակալվել է Ինտերպոլի կողմից որոնվող նարկոբարոնը

Իտալիայի ու Թուրքիայի իրավապահ մարմինների համատեղ ուժերով Ստամբուլում ձերբակալվել է թմրանյութերի բեռնափոխադրմամբ զբաղվող «COMPANIO BELLO» աշխարհի ամենախոշոր ընդհատակյա կազմակերպության ղեկավար Դրիտան Րիհեփիին՝ Բենջամին Օմար Պերես Գարսիա կեղծանունով։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Վերջինիս նկատմամբ Ինտերպոլի հետախուզում էր հայտարարել։ Նա ձերբակալվել է Ստամբուլի Բեյլիքդյուզու վարչական շրջանում։

Նարկոբարոնին առաջադրվել են մի շարք մեղադրանքներ, այդ թվում «Դիտավորյալ սպանություն, առևանգում/ազատությունից զրկում, փաստաթղթերի կեղծում, ինչպես նաև թմրանյութերի բեռնափոխադրում»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930