Հայաստան կժամանի շուրջ 50 երկրի 300 պատվիրակ. մեկնարկել են ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանի նախապատրաստական աշխատանքները

Մի քանի օրից Երևանը կդառնա Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր հարթակ:

Հայաստանի ազգային ժողովից հայտնում են, որ Հայաստան կժամանի շուրջ 50 երկրի 300 պատվիրակ: Հյուրընկալող կողմն Ազգային ժողովն է:

Նոյեմբերի 18-20-ը կկայանա ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանը, որը վեհաժողովի հիմնական նստաշրջաններից է: Հայաստանի ԱԺ-ն դեռ ամռանն էր հայտ ներկայացրել եւ պատրաստակամություն հայտնել Հայաստանում հյուրընկալելու վեհաժողովի աշնանային նստաշրջանի պատվիրակներին:

Տեսանյութեր

Լրահոս