Իսրայելի պաշտպանության բանակի զինվորները հրաժարվել են լրագրողներին թույլ տալ զննել Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Ալ-Շիֆա հիվանդանոցը։ Այս մասին գրել է New York Times-ը։
Սյունիքի մարզի բնակիչները, որոնք 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո հայտնվել են թշնամու ուղիղ նշանառության տակ՝ չեն հավատում Նիկոլ Փաշինյանի հայտարարած «խաղաղության խաչմերուկին»։
Բայդենի խոսքով, ինքն ու Ծինփնինը շարունակելու են շփումն ու համագործակցությունը, և աշխարհը հենց դա է ակնակալում։
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաումանի գլխավորած պատվիրակությանը:
Հանձնաժողովում հարցի քննարկման ժամանակ ելույթ է ունեցել Թուրքիայի փոխարտգործնախարար Բուրաք Աքչափարը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Մոսկվան ձգտում է պառակտում մտցնել ուկրաինական հասարակության մեջ՝ ստեղծելով ներքին «քաոս» և ի վերջո նախագահին իշխանությունից հեռացնելով: Այս մասին գրում է bloomberg.com-ը:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) նախաձեռնել է մարզերի բնակիչների հետ հանդիպումների շարք, որոնց ընթացքում նրանք քննարկում են Հայաստանի առջև ծառացած անվտանգային մարտահրավերները, սոցիալական և տնտեսական խնդիրները, լսում նրանց դիտարկումներն ու մտահոգությունները։
Դեսպանն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ ներկա դժվարին ժամանակաշրջանում երկրի և ժողովրդի մշակութային ինքնիշխանության պահպանումը յուրաքանչյուր պետության գլխավոր խնդիրն ու պարտականությունն է՝ նշելով, որ առավել սուր է դրվում արժեքների հարցը մարդկության կայուն զարգացման համար։
ԵՄ արտաքին քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացմանը. «Միջազգային քրեական իրավունքի Հռոմի ստատուտի վավերացումը Հայաստանի կողմից վկայում է միջազգային իրավունքին և մարդու իրավունքների պաշտպանությանը Հայաստանի հավատարմության մասին։
2002 թվականից ի վեր ամեն տարի Կոնգրեսը Սպիտակ տանը հնարավորություն է տվել հրաժարվել 907-րդ բանաձևի կիրառումից։ «Ազատության աջակցության ակտի» 907-րդ բանաձևն ուժի մեջ է մտել 1992 թվականին և նախատեսում է սահմանափակել ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրամադրվող օգնությունը, քանի դեռ Բաքուն կոնկրետ քայլեր չի ձեռնարկել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ շրջափակումներն ու հարձակումները դադարեցնելու ուղղությամբ։
Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանի անվտանգային խնդիրները, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի ճակատագրին առնչվող մի շարք հարցեր:
2007-ին Ստամբուլում սպանված «Ակոս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի կինը՝ Ռաքել Դինքն անդրադարձել է նոյեմբերի 16-ին իր ամուսնուն սպանած հանցագործի ազատ արձակման որոշմանը:
Տեղեկության համաձայն՝ զինված տղամարդը փորձել է ներխուժել դեսպանատան շենք, ինչի ժամանակ Ադրբեջանի անվտանգության ուժերը վերահսկողության տակ են վերցրել նրան և զինաթափել:
2002 թվականից ի վեր ամեն տարի Կոնգրեսը Սպիտակ տանը հնարավորություն է տվել հրաժարվել 907-րդ բանաձևի կիրառումից։
Թող իրենք անվերջ խոսեն ժողովրդավարության մասին, մեկն էլ ԱԺ ամբիոնից կոտրտված հայերենով ոստիկանությանն էր գովում` իր անվստահ խոսքն ու շփոթմունքը վկա:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախազգուշացրել էր, որ անհրաժեշտության դեպքում երկիրը նոր հարվածներ կհասցնի Մերձավոր Արևելքում ամերիկացի զինծառայողների դեմ հարձակումներ իրականացնող խմբավորումներին։
Թուրքական մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Գերմանիան խոչընդոտելու է Թուրքիայի՝ անգլիական, իսպանական և գերմանական համատեղ արտադրության «Eurofighter Typhoon» կործանիչների գնմանը:
Թումանյանը հույս հայտնեց, որ իրավապահները ամեն ինչ կանեն՝ բացահայտելու գրանցված միջադեպի հանգամանքները։
«Վահե Ղազարյանը Նիկոլի մաշված կոշիկի թայն է՝ դեմ առ դեմ կարող եմ կանգնել ու ասել, թե իրենք ովքեր են։ Ես այնպիսի հերոս տղա եմ դաստիարակել, որ եթե մեկ քայլ հետ դրեցի, ուրեմն՝ իմ երեխու թափած արյանը արժանի մայր չեմ։
Նոյեմբերի 15-ին Reuters-ը հաղորդել էր, որ ըստ իր բարձրաստիճան աղբյուրների՝ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ՀԱՄԱՍ-ի ղեկավար Իսմայիլ Հանիեի հետ նոյեմբերի սկզբին կայացած հանդիպման ժամանակ հայտնել է, որ Թեհրանը կշարունակի քաղաքական և բարոյական աջակցությունը ՀԱՄԱՍ-ին, սակայն ուղղակիորեն չի ներգրավվի հակամարտության մեջ։
Արձանագրությունը իրավական հիմք է տրամադրում տիրույթի անունի գրանցման մասին տեղեկատվության բացահայտման և բաժանորդների մասին տեղեկատվության առնչությամբ ծառայություններ մատուցողների հետ անմիջական համագործակցության, բաժանորդների և թրաֆիքի մասին տեղեկատվության ստացման արդյունավետ միջոցների, արտակարգ իրավիճակներում անհապաղ համագործակցության, փոխօգնության գործիքների, ինչպես նաև անձնական տվյալների պաշտպանության երաշխիքների համար:
Ալեն Սիմոնյանը ներկայացրել է խաղաղություն հաստատելու եւ Հարավային Կովկասի տարածաշրջանում զարգացում ապահովելու Հայաստանի տեսլականը: ԵԱՀԿ ԽՎ նախագահը մանրամասներ է ներկայացրել Բաքու կատարած այցից:
Ջուանշեր Բուրչուլաձեն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և անդրադարձել ՀՀ պաշտպանական գերատեսչության հետ փոխգործակցությանը: Վրաստանի պաշտպանության նախարարը հավելել է, որ տպավորված է պաշտպանության ոլորտում ՀՀ-ում իրականացվող բարեփոխումներով:
Ըստ Հարավային Կորեայի՝ Հյուսիսային Կորեան Ռուսաստանին է ուղարկել 1 միլիոն հրետանային արկեր՝ արբանյակային տեխնոլոգիաների հետ կապված խորհրդատվության դիմաց։ Իր հերթին Գերմանիան օրերս հայտարարել է, որ ԵՄ-ն չի կարողանա ապահովել մեկ տարում նախատեսված 1 միլիոն արկերի մատակարարումն Ուկրաինային։
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ չի կարող կոնկրետ գումարի չափ ասել, որը ՀՀ բյուջե կմտնի Մարգարայի անցակետը բացելուց հետո: Միևնույն ժամանակ, տեղեկացրեց, որ տվյալ պահին դրա վերաբերյալ իրականացվում են հաշվարկներ։
Հանդիպմանը կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացը, ինչի շրջանակներում Արմեն Գրիգորյանը ներկայացրել է ՀՀ մոտեցումներն ու տեսակետները:
Հանդիպման ավարտին պաշտպանության նախարարները ստորագրել են ՀՀ պաշտպանության նախարարության և Վրաստանի պաշտպանության նախարարության միջև երկկողմ համագործակցության պլանը։
Հարավային Կովկասի ռեգիոնում կա 3 ուժեղ խաղացող. Էդուարդ Շարմազանով
Իր համար սպառնալիքը մենք էինք՝ ոչ թե Ադրբեջանն ու Թուրքիան. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս լուսանկարը՝ գրելով. «Ուսանողների միջազգային օրը՝ Երևանի մայր բուհում բռնկված հրդեհի հետևանքով ունենք մեկ զոհ և երեք վիրավոր։