Հայաստանը ստորագրել է Կիբերհանցագործության դեմ կոնվենցիայի լրացուցիչ արձանագրությունը
Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Խաչատրյանը խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի ներկայությամբ ստորագրել է Կիբերհանցագործության դեմ կոնվենցիայի երկրորդ լրացուցիչ արձանագրությունը ընդլայնված համագործակցության և էլեկտրոնային ապացույցների բացահայտման մասին (CETS No. 224)։ Այս մասին տեղեկանում ենք Եվրոպայի խորհրդի տարածած հաղորդագրությունը։
Արձանագրությունը իրավական հիմք է տրամադրում տիրույթի անունի գրանցման մասին տեղեկատվության բացահայտման և բաժանորդների մասին տեղեկատվության առնչությամբ ծառայություններ մատուցողների հետ անմիջական համագործակցության, բաժանորդների և թրաֆիքի մասին տեղեկատվության ստացման արդյունավետ միջոցների, արտակարգ իրավիճակներում անհապաղ համագործակցության, փոխօգնության գործիքների, ինչպես նաև անձնական տվյալների պաշտպանության երաշխիքների համար: