
Իշխանության կեղծ խոստումներն ու սրիկայությունը արևմուտքում այնքան կլսեն ու կծափահարեն մինչև սրանք այլևս որևէ մեկին պետք չեն լինի. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է; «Իշխանության կեղծ խոստումներն ու սրիկայությունը արևմուտքում այնքան կլսեն ու կծափահարեն մինչև սրանք այլևս որևէ մեկին պետք չեն լինի:
Թող իրենք անվերջ խոսեն ժողովրդավարության մասին, մեկն էլ ԱԺ ամբիոնից կոտրտված հայերենով ոստիկանությանն էր գովում` իր անվստահ խոսքն ու շփոթմունքը վկա:
Բայց փաստն այն է, որ կալանավայրերից որտեղ գնում ես` շինծու գործերով նստած մարդիկ են, ովքեր համարձակվել են դեմ գնալ Արցախի հանձնմանը:
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում, մեր գործընկերներ` Ասպրամ Կրպեյանի, Գառնիկ Դանիելյանի և Արման Ղազարյանի հետ, տեսակցել ենք քաղաքական հետապնդման ենթարկված քաղաքացիների հետ, այդ թվում` նախկին պատգամավոր Արագած Ախոյանին:
Արագած Ախոյանի ու նրա ընտանիքի դեմ ինչ ասես չսարքեցին, իսկ այսօր վերջինս առողջական խնդիրներ ունենալով գտնվում է կալանավայրում:
Ազատությո՛ւն մեր բոլոր քաղբանտարկյալներին»: