Բաժիններ՝

Իսրայելցի զինվորականները լրագրողներին թույլ չեն տվել զննել Գազայի հյուսիսում գտնվող հիվանդանոցը

Իսրայելի պաշտպանության բանակի զինվորները հրաժարվել են լրագրողներին թույլ տալ զննել Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Ալ-Շիֆա հիվանդանոցը։ Այս մասին գրել է New York Times-ը։

Ըստ պարբերականի՝ լրագրողներին թույլատրվել է տեսնել «Ալ-Շիֆա» հսկայական համալիրի միայն մի մասը: Զինվորականները թույլ չեն տվել լրագրողներին շրջել հիվանդանոցում, տեսնել հաստատությունում մնացած անձնակազմին կամ հիվանդներին, հարցազրույց վերցնել նրանցից։

Աղբյուրի տեղեկատվությամբ՝ լրագրողներին պարզաբանել են, թե համալիրի ներսում դեռ կարող են ՀԱՄԱՍ-ի գրոհայիններ մնացած լինել։ Իսրայելցի զինվորները լրագրողներին ներս են տարել համալիրի եզրին գտնվող ավերված շենքի միջով, քանի որ, ըստ նրանց, շատ վտանգավոր է գլխավոր մուտքով անցնելը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930