Գերմանիան կարող է խոչընդոտել Թուրքիայի՝ Eurofighter կործանիչների գնման գործընթացը

Թուրքական մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Գերմանիան խոչընդոտելու է Թուրքիայի՝ անգլիական, իսպանական և գերմանական համատեղ արտադրության «Eurofighter Typhoon» կործանիչների գնմանը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Թուրքական մամուլը հղում անելով ամերիկյան «Bloomberg» պարբերականի տեղեկություններին, որոնք էլ հիմնվում են թուրք և գերամանացի պաշտոնյաների խոսքերի վրա՝ նշում է, որ նոյեմբերի 17-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Գերմանիա կատարելիք այցի շրջանակներում վերոհիշյալ հարցը ևս քննարկվելու է:

Ըստ տեղեկությունների՝ Էրդողանը փորձելու է Գերմանիայի վերնախավին համոզել՝ չխոչընդոտելու գնման գործընթացը:

Նշենք, որ նոյեմբերի 16-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հայտարարել էր Թուրքիայի՝ նոր 40 կործանիչների գնման մտադրության մասին և նշել, որ բացի Գերմանիայից, արտադրող մյուս կողմերը արդեն իսկ տվել են իրենց համաձայնությունը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930