Այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ, շարունակվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) նախագահ Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով դատական նիստը:
Նոյեմբերի 21-ին ԿԺԴՀ-ն հետախուզական արբանյակ է արձակել ուղեծիր, ինչն, ըստ երկրի արտգործնախարարության, թելադրվել է ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների «ռազմական գործողություններին» հետևելու անհրաժեշտությամբ։
Ամոթ էլ է ասել, թե ովքեր են այսօր Միքայել Նալբանդյանի, Րաֆֆու, Հովհաննես Թումանյանի, Վահան Տերյանի, Եղիշե Չարենցի, Ակսել Բակունցի, Հրանտ Մաթևոսյանի, Պարույր Սևակի, Սիլվա Կապուտիկյանի և մյուս տաղանդավոր գրողների գործի շարունակողները, Էդվարդ Միլիտոնյանն ու Հակոբ Մովսե՞սը․․․ Չի բացառվում, որ անտաղանդ բանաստեղծ Միքայել Նալբանդյանի հեղինակած հայոց օրհներգի տեքստի փոփոխությունը վարչապետ կոչեցյալը հանձնարարի հանճարեղ բանաստեղծներ Էդվարդ Միլիտոնյանին կամ Հակոբ Մովսեսին։
Հուշագրի շրջանակում երկու երկրների մրցակցային մարմինները կհամագործակցեն տեղեկատվության և փորձի փոխանակման, ուսումնասիրությունների իրականացման, ուսումնական այցերի և փորձագետների վերապատրաստման դասընթացների կազմակերպման և այլ հարցերում:
«Սա հիմք է տալիս պարզել, որ «Հայաստան» դաշինքի այդ որոշումը, որն արժանացել է «Հայաքվե» նախաձեռնության համակարգող մարմնի լուռ համաձայնությանն, ունի այլ պատճառներ։ Ես ստիպված եմ կատարել իմ սեփական ենթադրությունները, որոնք, առնվազն ինձ համար հստակեցնում են գործող «ընդդիմության» իրական կարգավիճակը»։
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում հանդիպել են Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարն ու Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը:
Սրտացավ ընդդիմադիրը ոչ թե հրապարակավ պետք է մեղադրի իր խորհրդարանական գործընկերներին, այլ հանդիպի հետներն ու առաջարկի ավելի արդյունավետ գործելու ծրագիրը։
Հայաստանը եղել և մնում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) դաշնակիցը, և Մինսկում կայացած նստաշրջանում Երևանի բացակայությունից կտրուկ եզրակացություններ անելն անիմաստ է։
Սատանայի գործակիցների փնտրտուքից՝ մինչև 5-րդ շարասյան բացահայտում. թավշյա խրոնիկան չի ավարտվում: Թավշյա իրադարձություններից մեկ տարի անց Նիկոլ Փաշինյանը երկրում սկսեց փնտրել «որոշ շրջանակների և սատանայի համագործակցության ձևերն ու ուղիները»: Այդ վեհ առաքելության համար նա անգամ հանձնարարություն իջեցրեց Ազգային անվտանգության ծառայությանը:
Նիկոլներին հաղթելու է այն հոսքը, որ կարողանալու է Հայաստանի արևմտամետների, ռուսամետների, արևմտաֆոբների, ռուսաֆոբների, պայմանական սորոսոականների, ջահելների, տարեցների, հարուստների, աղքատների, նախկինների և ներկաների նախկինների, կոմֆորմիստների և խիզախների, ազնիվների և նյութապաշտների, օրվա հացով ապրողների և հեռատեսների արդարությունները մեկ արդարության հովանոցի տակ ներառելու ձևը գտնել։
Մենք ակնկալում ենք, որ մանրամասն հետազոտություն կանցկացվի 1988-1992 թթ․ Ադրբեջանի տարածքից բռնի տեղահանված հայ բնակչության կորցրած ունեցվածքի վերաբերյալ և միջազգային իրավապաշտպան կառույցներում կբարձրաձայնվեն նաև մեր ոտնահարված իրավունքների պաշտպանության և փոխհատուցման խնդիրները
Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ը Իսրայել ներխուժման ընթացքում սպանել էր 1200 մարդու, գերեվարել՝ 240-ին։
Տեղատարափ անձրևները վնասել են նաև ցանքսերը Գուջարաթի տարբեր տարածաշրջաններում։
2023թ. 9 ամիսներին զբոսաշրջիկների աճը շարունակվել է, թվաքանակն աճել է 48.4 տոկոսով, որին ամենամեծ նպաստումն ունեցել են Ռուսաստանից այցելած զբոսաշրջիկները՝ 29.1 տոկոսային կետով: Ընդհանուր առմամբ 9 ամիսներին զբոսաշրջիկների թիվը կազմել է 1 մլն 839 հազար:
Հայաստանի պետական պարտքը 2023 թվականի 9 ամիսների արդյունքում կազմել է 4 տրլն 454 մլրդ դրամ:
Թուրքիայի պաշտպանության նախարարը երեկ ժամանել է Բաքու։
Արտահերթ ընտրությունների թեման նկատելիորեն ակտիվանում է, և ներքաղաքական պրոցեսը հավանորեն դրան է գնալու։
Արմեն Աշոտյանի նկատմամբ տեղի ունեցող քաղաքական հետապնդման մանրամասները հատկապես Ֆրանսիայի Հանրապետության դեսպանին ներկայացնելու մեր մտադրությունը, ի թիվս այլոց, պայմանավորված է այն փաստով, որ 2015 թվականին պարոն Աշոտյանը Ֆրանսիայի վարչապետի կողմից արժանացել է կառավարական բարձր պարգևի՝ Ակադեմիական արմավենու շքանշանին՝ որպես Հայաստանում ֆրանսերեն լեզվի ու ֆրանսիական մշակույթի տարածման ու հանրահռչակման ուղղությամբ իր ջանքերի գնահատական։
Նշվում է, որ նոյեմբերի 26-ի երեկոյան հայտարարության մեջ ՀԱՄԱՍ-ը նշել է, որ «ցանկանում է երկարաձգել հրադադարը քառօրյա ժամկետի ավարտից հետո»։
Խնդիրը այն չէ, որ տարբեր փուլերում հասարակական համախմբման գործընթաց նախաձեռնողները սխալներ կամ տապալումներ չեն ունեցել, բայց ես կարծում եմ, մեր հետ տեղի ունեցածը` Արցախի հանձնումից մինչև Հայաստանի տարբեր հատվածների ադրբեջանական օկուպացիան, իր էությամբ ու ողջ խորությամբ դեռևս ամբողջությամբ գիտակցված չէ:
Հնդկաստանի վարչապետն անձամբ է փորձարկել հնդկական Tejas կործանիչը:
Գերմանական «Statista» հետազոտական ընկերության և համաշխարհային բանկի կողմից կազմվել է աշխարհում ամենից շատ հաց սպառող երկրների ցանկը:
Ծառայություն՝ որը հարիր է միայն ոստիկանական ստորաբաժանումներին: Մինչդեռ «սատանան»,- բառն օգտագործվում է դրական իմաստով,- իրավունք չունի անգործ մնալու: Այլապես…:
Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության տվյալների համաձայն՝ 2023-ի հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում Թուրքիան ընդհանուր առմամբ ընդունել է 50 մլն 217.181 այցելու:
Ամերիկացի միլիարդատեր և գյուտարար Իլոն Մասկը, որին նախկինում մեղադրում էին հակասեմականության մեջ, երկուշաբթի օրը Իսրայելում կհանդիպի Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի և երկրի նախագահ Իցհակ Հերցոգի հետ, հայտնում է իսրայելական 12-րդ ալիքը։
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ, համաձայն ռազմական Կարմիր խաչի տրամադրած տեղեկատվության, ՀԱՄԱՍ խմբավորումը հանձնել է ևս 17 պատանդի:
Կովկասյան ժառանգության պաշտպանության միջազգային կազմակերպությունն (Caucasus Heritage Watch) ահազանգում է, որ հոկտեմբերի 5-ից մինչև նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանցիները բուլդոզերներով ճանապարհ են հարթել Շուշիի պատմական գերեզմանատան միջով, որը հայտնի է՝ որպես Երևանյան դարպասների մոտի գերեզմանոց։
Բերման ենթարկվածներն ազատ են արձակվել։
Թուրքիայի արևելյան Մալաթիա նահանգում 3,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այցելել է Գազայի հատված և ասել, որ գործողությունը կշարունակվի մինչև պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման նկատմամբ լիակատար հաղթանակը։ Այս մասին փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»: