Մեր հակասությունները թշնամու զենքն է, ինչքան շատ հակասություն ստեղծի, այնքան լավ է իրեն. Հովհաննես Իշխանյան

Հովհաննես Իշխանյանը գրում է. «Նիկոլներին հաղթելու է այն հոսքը, որ կարողանալու է Հայաստանի արևմտամետների, ռուսամետների, արևմտաֆոբների, ռուսաֆոբների, պայմանական սորոսոականների, ջահելների, տարեցների, հարուստների, աղքատների, նախկինների և ներկաների նախկինների, կոմֆորմիստների և խիզախների, ազնիվների և նյութապաշտների, օրվա հացով ապրողների և հեռատեսների արդարությունները մեկ արդարության հովանոցի տակ ներառելու ձևը գտնել։

Ինչո՞ւ։ Որովհետև մեր հակասությունները թշնամու զենքն է, ինչքան շատ հակասություն ստեղծի, այնքան լավ է իրեն։ Մեր զենքը մեր ընդհանրություններն են, զինվորական համազգեստը, որը մի նպատակի է ուղղում բոլոր տեսակի անհատականություններին ու կարծիքները։

Այդ հոսքը չի կարող հիմնված լինել նախասիրությունների վրա, որովհետև նախասիրությունն անձի արդարությունն է, ոչ թե ընդհանուրի։

Բայց այդ հոսքը չի կարող չլինել Արցախի վերադարձի, Արցախի բանտարկյալներին ազատելու՝ թե՛ Երևանում, թե՛ Բաքվում, Թուրքիայի ցեղասպանություններից տարածաշրջանի ճնշված ազգերի ազատագրման արդարության հիման վրա։

Եվ այս պահին Արցախի պետական ինստիտուտները ատամներով նիկոլներից պաշտպանելուն, զորացնելուն՝ նախագահին ու Ազգային ժողովին առաջին հերթին։

Նիկոլներից պոկվող յուրաքանչյուր ուժ ու անձ ծափահարություններով պիտի ընդունվի»:

Տեսանյութեր

Լրահոս