Բաժիններ՝

2023թ. Թուրքիա մեկնած օտարերկրացիների մեջ 1-ին տեղում ռուսներն են

Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության տվյալների համաձայն՝ 2023-ի հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում Թուրքիան ընդհանուր առմամբ ընդունել է 50 մլն 217.181 այցելու: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նրանցից 44 միլիոն 200.079-ը եղել են օտարերկրացիներ, որոնց թիվը 2022-ի տվյալների համեմատ աճել է 11.58 տոկոսով։

Նշվում է, որ վերոհիշյալ ժամանակահատվածում Թուրքիա մեկնած օտարերկրացիների թվում ամենից շատը եղել են ռուսները:

Նրանց թիվը, 2022-ի համեմատ աճելով 8.38 տոկոսով, կազմել է 5մլն 715.838, որից միայն հոկտեմբերին Թուրքիա մեկնածների թիվը եղել է 672.198:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս