Հունիսի 21-22 Ստամբուլում կկայանա «Իսլամական համագործակցություն» կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների խորհդի 51-րդ նիստը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
««Տաշիր» խմբի ղեկավար Սամվել Կարապետյանին ձերբակալելու երևանյան դատարանի որոշումն առաջնային պլան է մղել Հայաստանի ներքաղաքական օրակարգը»,- այս մասին գրում է ռուս քաղաքական վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը Forbs.ru կայքում հրապարակված հոդվածում: Ըստ նրա, մինչև վերջերս հայկական քաղաքականությունը գրեթե բացառապես քննարկվում էր Ադրբեջանի հետ չլուծված հակամարտության համատեքստում։
Տեղեկություն ենք ստացել, որ իրավապահները գալու են Սրբազանի կեցավայր. Արթուր Սարգսյան
Հայաստան խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է. «Սիրելի հայրենակիցներ, ժամեր առաջ քաղաքացի Արմեն Շառոյանի հետ գնացել էինք ոստիկանության հատուկ պահպանվող տարածք՝ պարզելու, թե օրեր առաջ ինչ հիմնավորմամբ են Սամվել Կարապետյանի տան մոտից տարվել տասնյակ մեքենաներ։
Ստեփանավանից Երևան եկողների մեքենաները վերցրել են. Գառնիկ Դանիելյան
Հիշեցնենք, որ ՀՀ տարածքում ձերբակալություններ են սկսվել, խուզարկություններ են ՀՅԴ մարզային գրասենյակներում, բերման են ենթարկվել «Սրբազան պայքարի» աջակիցները:
Լրագրողների հետ ճեպազրույցում «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանն անդրադարձավ շարժման աջակիցներին բերման ենթարկելու տեղեկություններին:
Փաշինյանն իր խոսքում կարևորել է Թուրքիա կատարած աշխատանքային այցը՝ ընդգծելով, որ այն իրականություն է դարձել վերջին շրջանում Թուրքիայի հետ ակտիվացած երկխոսության արդյունքում։ Նա նշել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ նախատեսված հանդիպման կարևորությունը՝ հույս հայտնելով, որ այն նոր ազդակ կհաղորդի երկկողմ հարաբերություններին։
Հայ համայնքի հետ հանդիպումից հետո Փաշինյանը գնացել է Սուրբ Հարության եկեղեցի, որը գտնվում է Պոլսի պատրիարքարանի անմիջապես դիմաց։ Սակայն պատրիարքարանի դռները եղել են փակ, և հանդիպում պատրիարքի հետ տեղի չի ունեցել։
Իսկ ո՞րն է դա. երևի բերետներից հավաքում են, մարդկանց քաշքշում, հրում, բռնություն գործադրում` համարում, որ «բացատրական-կանխարգելիչ» աշխատանքն արված է:
Վկան սուտ ցուցմունք է տալիս. Ազատի հրդեհի գործով դատախազ…Վախեցրե՞լ են Ձեզ. Նորիկյանը՝ վկային
Ռումինիայում կոալիցիոն կառավարություն ձևավորելու շուրջ շաբաթներ տևած բանակցություններից հետո, հունիսի 20-ին նախագահ Նիկուսոր Դանը Լիբերալ կուսակցության առաջնորդ Իլիե Բոլոժանին նշանակել է Ռումինիայի վարչապետ։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Ի պատասխան տարբեր լրատվամիջոցների կողմից հնչեցված հետաքրքրությունների իրազեկում եմ, որ արցախյան պատգամավորներից որևէ մեկն այս պահի դրությամբ ձերբակալված չէ, ավելի ճիշտ՝ նման դատավարական կարգավիճակ այս պահին ոչ ոք չունի. այս մասին գրել է փաստաբան Ռոման Երիցյանը:
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հունիսի 20-ին ընդունել է Լեհաստանի Հանրապետության Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լուցիան Պիետժչիկի գլխավորած պատվիրակությանը:
Մեծ Բրիտանիայի խորհրդարանականները՝ Ջիմ Շեննոնը և Լիվերպուլի Լորդ Ալթոնը, այսօր հայտարարություն են տարածել՝ հանդես գալով Միջկրոնական եւ համոզմունքի ազատության հարցերով Խորհրդարանական միջկուսակցական խմբի անունից՝ արտահայտելով իրենց աջակցությունը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Շվեյցարիայի խաղաղության նախաձեռնությանը։
Վախենում է իր աթոռի համար…Մեր որոշումն անբեկանելի է. Բագրատ սրբազան
#ՀՐԱՏԱՊ. ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆՆ Է ՊԱՏՄՈՒՄ. #ՀԻՄԱ
Նիկոլ Փաշինյանը վերջին օրերին «Կանոնագիրք հայոց»-ից մեջբերումներ է կատարում իր ֆեյսբուքյան էջում, նույնիսկ հետը ԱԺ էր տարել և դարձյալ խոսում էր այն մասին, որ կուսության ուխտը խախտած հոգևորականները պետք է կարգալույծ արվեն:
ՆԳՆ-ից հայտնում են, որ ՆԳՆ ոստիկանությունում օպերատիվ տվյալներ են ստացվել հասարակական կարգի խաթարմանն ուղղված գործողությունների նախապատրաստման վերաբերյալ։
Այսօր առավոտյան ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնական հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ ժամը 08:00-09:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն։
Մինչ Նիկոլ Փաշինյանը Թուրքիայում պատրաստվում է Էրդողանի հետ հանդիպմանը, Հայաստանում ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը և Ոստիկանությունն այս պահին բերվել են թիվ 1 մարտական պատրաստության վիճակի:
«Գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մասնագիտական համայնքին անհայտ Դատավորի կայացված որոշմամբ ակնհայտ ապօրինի կերպով կալանավորված է: Մեղադրանքը որևէ առնչություն չունի քրեական օրենսգրքի և քրեական իրավունքի հետ: Առանց որևէ կոնկրետավորված շրջանակի կամ հասարակության ուղղված կոչի, ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հայտարարության պայմաններում՝ իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչի մեղսագրումը, դրա շրջանակներում ֆեյսբուքյան արդարադատության նախապատրաստումն ու իրականացումը հաստատում են սույն գործով քաղաքական հետապնդման միջազգային չափանիշների առկայությունը:
Մենք չենք վախենում ճշմարտությունից։ Բայց մենք պահանջում ենք արդարություն՝ ոչ վրեժխնդրություն։
Համապատասխանաբար, անհրաժեշտ են որոշակի նախապատրաստական աշխատանքներ, որոնք իրականում հիմա ընթացքի մեջ են։ Բայց ես գնահատական չէի տա գործընթացի դանդաղելու կամ արագանալու վերաբերյալ։ Այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում Sputnik Արմենիա-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցչի հետ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Ձերբակալվել, բերման են ենթարկվել, բաժին են «հրավիրվել» ընդդիմադիր հայացքներ ունեցող ու ամենատարբեր քաղաքական ուժեր ու խմբեր ներկայացնող մի քանի տասնյակ քաղաքացիներ։
Քիչ առաջ ապօրինի ձերբակալություններ և խուզարկություններ են իրականացվել ՀՅԴ մարզային կառույցների պատասխանատու ընկերների նկատմամբ։
Սամվել Կարապետյանն իր հայրենանվեր ու եկեղեցասեր գործունեությամբ, բազմաթիվ բարեգործություններով, միջազգային լուրջ հեղինակութամբ միայն հպարտություն և պատիվ կարող է բերել մեր երկրին, իսկ յուրաքանչյուր հայ մարդ միայն հպարտության զգացում պիտի ունենա նման հայրենակից ունենալու համար:
Գործարար Սամվել Կարապետյանի հետապնդումը Հայաստանում Հայ Առաքելական Եկեղեցուն աջակցելու համար Արևմուտքի կողմից հասարակության վրա լիակատար վերահսկողություն հաստատելու փորձերի մի մասն է, «ՌԻԱ»-ին ասել է սերբ ռեժիսոր և երաժիշտ Էմիր Կուստուրիցան։
Ելնելով Հայաստանում վերջին օրերին տեղի ունեցող ներքաղաքական իրադարձություններից և Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիա կատարած այցից, կարելի է ենթադրել, որ կամ վերջին իրադարձությունների հետ կապված են սպասվում ակտիվ զարգացումներ, կամ Փաշինյանն է Թուրքիայում որևէ քայլ անելու, որը կարող է Հայաստանում ավելի սրել ներքաղաքական վիճակը։