Մեղադրանքը որևէ առնչություն չունի քրեական օրենսգրքի հետ․ Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդ

Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասված է.

«Գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մասնագիտական համայնքին անհայտ Դատավորի կայացված որոշմամբ ակնհայտ ապօրինի կերպով կալանավորված է: Մեղադրանքը որևէ առնչություն չունի քրեական օրենսգրքի և քրեական իրավունքի հետ: Առանց որևէ կոնկրետավորված շրջանակի կամ հասարակության ուղղված կոչի, ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հայտարարության պայմաններում՝ իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչի մեղսագրումը, դրա շրջանակներում ֆեյսբուքյան արդարադատության նախապատրաստումն ու իրականացումը հաստատում են սույն գործով քաղաքական հետապնդման միջազգային չափանիշների առկայությունը:

Հունիսի 19-ին Սամվել Կարապետյանին կալանավորելու վերաբերյալ որոշումը փաստաբանական խմբի կողմից բողոքարկվել է Վերաքննիչ քրեական դատարան: Նշվածը ենթադրում է, որ դատական ակտ կայացրած դատարանն անմիջապես պետք է գործի նյութերը ուղարկի Վերաքննիչ դատարան:

Փաստաբանական խմբի կողմից բողոքարկվել են նաև խուզարկության և Սամվել Կարապետյանի ձերբակալման ակնհայտ ապօրինի որոշումները: Ուշագրավ է, որ Սամվել Կարապետյանի խուզարկության և կալանքի որոշումները կայացվել էին նույն մասնագիտական համայնքին անհայտ դատավորի կողմից:

Միաժամանակ իրականացվում են իրավունքների պաշտպանության և խախտումների վերացման այլ իրավական գործիքակազմերի իրացման աշխատանքները: Վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների, սույն իբրև քրեական վարույթի ուշագրավ հանգամանքների վերաբերյալ նման ձևաչափով հավելյալ իրազեկումը կապահովվի առաջիկայում»:

Տեսանյութեր

Լրահոս