«Փաշինյանը Հայ եկեղեցու հետևորդ չէ, պետք է իր տեղն ու չափն իմանա. Թող Սահմանադրություն կարդա». Բեգոյան

Նիկոլ Փաշինյանը վերջին օրերին «Կանոնագիրք հայոց»-ից մեջբերումներ է կատարում իր ֆեյսբուքյան էջում, նույնիսկ հետը ԱԺ էր տարել և դարձյալ խոսում էր այն մասին, որ կուսության ուխտը խախտած հոգևորականները պետք է կարգալույծ արվեն:

Դիրիժոր Վահե Բեգոյանը 168TV-ի հետ զրույցում նախ հորդորեց Փաշինյանին՝ նախ  Սահմանադրությունը կարդալ, ոչ թե հայ իրավաբանական մտքի հուշարձան՝ «Կանոնագիրք հայոց»-ը. «Հայ Առաքելական եկեղեցին արդիական կառույց է, որն աշխարհի հետ հարաբերվում է այսօրվա օրենքներով: Վարչապետը լավ կլիներ՝ Սահմանադրությունը բացեր, տեսներ՝ ինքը ինչ պետք է անի: Ո՞ւր է Սահմանադրության երաշխավոր ՀՀ նախագահը: Մխիթար Գոշի «Դատաստանագիրքը» բերեք, դրանով առաջնորդվենք, պատրա՞ստ եք: Սա տգիտության այնպիսի մի մակարդակ է: Հիմար խորհրդատուները տվել ձեռքը՝ ուղարկել են, նա էլ հիմար-հիմար դուրս է տալիս: Սա զավեշտ է, անթույլատրելի: Կանոնագիրքը ճոճելու փոխարեն՝ թող Սահմանադրությունը կարդա, տեսնի՝ որտեղ կարող է քիթը խոթել, որտեղ՝ ոչ»:

Նա շեշտեց. «Փաշինյանը Հայ եկեղեցու հետևորդ չէ, պետք է իր տեղն ու չափն իմանա»:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս