
Երևի վախենում է, որ իր վերադարձից հետո ինչ-որ բաներ են տեղի ունենալու. Բագրատ Սրբազան
Լրագրողների հետ ճեպազրույցում «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանն անդրադարձավ շարժման աջակիցներին բերման ենթարկելու տեղեկություններին:
«Արդեն երկու ժամ է՝ տեղեկություններ են հասնում, որ ՀՀ ողջ տարածքում երկու տասնյակից ավելի ակտիվիստների, ՀՅԴ տարածքային գրասենյակների ներկայացուցիչների են բերման ենթարկել, տներն են խուզարկել։ Այս հալածանքների շղթան, որ սկսել է, Թուրքիայում գտնվող անձի վախերի արտահայտությունն է, որն արտացոլվում է ոստիկանական ռեպրեսիաների տեսքով:
Ինչ վերաբերում է ՆԳՆ հայտարարությանը, ապա իրենց բնորոշումը հասարակական կարգի խաթարման վերաբերյալ, լրիվ դատարկաբանություն է: Եվ առաջին հերթին՝ հասարակական կարգը խաթարում են հենց իրենք: Ուզում եմ ասել, որ սա խոսում է այն մասին, որ մեզ համար անհասկանալի և անբացատրելի կերպով տեղի է ունեցել Թուրքիայի այցը, չգիտենք՝ ինչ են այնտեղ նախատեսել, ծրագրել: Երևի վախենում է՝ վերադարձին ինչ-որ բաներ տեղի ունենան, և հիմիկվանից սկսել են որոշակի հալածանքներ ձեռնարկել։ Մեզ դրանով չեն վախեցնելու, ոստիկանապետին էլ եմ ասում»,- նշեց նա՝ հավելելով, որ Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիա այցի տակ տարբեր դավադրություններ կան, և, որ Նիկոլ Փաշինյանի վախերը կապված են իր իշխանության հետ:
Մանրամասները՝ տեսանյութում