Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան կիր էջում գրում է․ «Երեկ Նիկոլը 1 ժամ 7 րոպեանոց հարցազրույցում զինաթափում էր Հայոց Զինված ուժերը, որի ժողովրդային անվանման գործածումն անգամ իր համար օտար ու անհասկանալի է։
Իրավիճակը սահմանին այս պահին հարաբերական կայուն է, զորքերի կուտակումներ չկան։
«ՀՀ գլխավոր դատախազ, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ Աննա Վարդապետյանի միջոցով Կլավդի Կիսպոևը ԵՊՀ-ին է նվիրաբերել Մ․ Բրոսեի «Analyse critique de la Всеобщая История de Vardan» աշխատությունը, որը մեծ նշանակություն ունի ստույգ իրողություններ պարզելու և հաստատելու համար։
Վերին Լարսի անցակետում ռուս-վրացական անցակետն անցնող բեռնատարների հայ վարորդներին տհաճ անակնկալ է մատուցվել: 168.am-ի խմբագրություն ահազանգած հայ վարորդներից մեկը մեզ հետ զրույցում ասաց՝ վրացական անցակետում արգելում են վառելիքի լիցքավորված բաքերով սահմանն անցնել: «Բեռնատարները Ռուսաստանի կողմից գալիս-մտնում են Վրաստան, վրացիները բաքերը ստուգում են՝ համապատասխանո՞ւմ են դրանք արդյոք vin կոդի պահանջներին, թե՞ ոչ: Այսինքն՝ ստուգում են՝ vin […]
Լոնդոնի ICE բորսայում Brent տեսակի նավթի ապրիլյան ֆյուչերսների հունվարի 22-ից ի վեր առաջին անգամ նվազել մինչև 78 դոլար մեկ բարելի դիմաց:
«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրը տարածաշրջանային հարցերով փորձագետ, «Հայկական նախագծի» համահիմնադիր Կարեն Իգիթյանն է։
Միջազգայնագետ Սերգեյ Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՀՀ Սահմանադրության փոփոխության մասին:
Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Դուք շարունակում եք Փաշինյանի վարքաբանությունը գնահատել և վերլուծել ձեր քաղաքական կատեգորիալ ապարատով և արդյունքում զարմանում եք, նյարդայնանում, վախենում ձեր և ձեր երկրի գլխին գալիքից և մեղադրում նրան համարյա բոլոր մեղքերի մեջ, որ իրեն կարող էր թույլ տալ քաղաքական առաջնորդը:
Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանն անդրադառնում են անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձություններին։
Իրազեկ աղբյուրները նաև պնդում են, որ Հովհաննիսյանի տապալման գործում շահագրգռվածություն ունի կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ուստի դեռ հայտնի չէ՝ որքանով իշխանական որոշ հատվածներ կօգնեն Հովհաննիսյանին «ազատվել» Ղազինյանից:
«Մենք հասել ենք այս օրեր և կանք, որովհետև կար հստակ գաղափար, ինչի համար մարտնչել են մեր պապերը, իսկ այսօր ՀՀ իշխանության կողմից տարվում է հստակ այնպիսի քաղաքականություն, որ թուլանանք այնքան, որ հլու-հնազանդ կատարենք այն, ինչ մեզնից պահանջում են։ Այսօր բարձրացվում են նաև արցախցի-հայաստանցի պատնեշներ, որոնք մեզ, ցավալիորեն, տանելու են շատ վտանգավոր իրավիճակների»,- ասաց Մելիքյանը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա նախատեսվող այցի ընթացքում կքննարկվեն ռուս-թուրքական երկկողմ հարաբերությունները, առևտրատնտեսական համագործակցությունը, տարածաշրջանային խնդիրները, այդ թվում՝ նաև Ուկրաինաի հարցը:
Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթն անդրադարձել է 2023-ին Թուրքիայի կողմից իրականացված արտահանումների և 2024-ի հունվարին գրանցված մեկնարկային ծավալներին:
Հերթական ծուղակն է, «խաղաղության պայմանագրի» ճանապարհը երկար է, ոլոր-մոլոր, և այդ ճանապարհին մենք ենք անընդհատ ինչ-որ բան կորցնում։ Փաստն այն է, որ մեր իշխանությունները շարժվում են ադրբեջանական կողմի քմահաճույքներով, այսօր Ադրբեջանին ձեռնտու է երկկողմ բանակցությունների օրակարգով շարժվել՝ խուսափելով այս կամ այն խաղացողի ճնշումից, ապա իրենց խաղն ենք խաղում, ձեռնտո՞ւ է միջնորդավորված բանակցություններ՝ մեզնից ինչ-որ բան ստանալու ակնկալիքով, այդ ձևաչափով են փորձում գործել իշխանությունները։
ՀԱՄԱՍ արմատական շարժումը նախնական համաձայնություն է տվել Գազայի հատվածում Իսրայելի հետ երկրորդ զինադադարին և պատանդների, գերիների փոխանակման առաջարկին:
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բռնության ենթարկված, 4 տարի կոմայի մեջ գտնված և 2023 թվականին մահացած փոխգնդապետ Արա Մխիթարյանի գործով իշխանությունը հերթական անբարոյականությանն է դիմել:
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտնել է, որ ԵՄ անդամ երկրներին , ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ղեկավարներին, այդ թվում ՝ ՌԴ-ին և ՉԺՀ-ին տեղեկացրել է Պրիշտինայի սադրիչ քայլերի մասին և առաջարկել է ԱԽ-ի հրատապ նիստ անցկացնել Կոսովոյի և Մետոխիայի հարցով: Այս մասին հայտնել է «ՌԻԱ Նովոստին»:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Մանուկյանի, Աննա Գրիգորյանի, Քրիստինե Վարդանյանի եւ Արթուր Խաչատրյանի համատեղ հայտարարությունը։
Հարավկորեացի զինվորականներն ընդգծել են, որ ուժեղացրել են մոնիթորինգը և իրենց գործողությունները համակարգում են ԱՄՆ-ի հետ՝ ԿԺԴՀ-ին հսկելու համար։ Զինված ուժերի ներկայացուցիչը հավելել է, որ Հյուսիսային Կորեան, հավանաբար, վարժական արձակումներ է իրականացնում՝ զենքի ճշգրտությունը բարելավելու համար։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է Հայաստանի նկատմամբ հրապարակային նորանոր պահանջներ հնչեցնել։
Այսօր դատարանը պայմանական վաղաժամկետ ազատ է արձակել փոխգնդապետ Արա Մխիթարյանի սպանության գործով միակ դատապարտված Հարություն Գրիգորյանին:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր Դատավորների ընդհանուր ժողովն ընտրում էր Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավորի թեկնածուի: Իսկ ՍԴ-ում թափուր տեղ առաջացել էր Արայիկ Թունյանի՝ ԵԱՏՄ դատավոր դառնալուց հետո:
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը փետրվարի 2-ին ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնի գլխավորած պատվիրակությանը:
Տասնամյակներ շարունակ Հայաստանի դեսպաններն ամբողջ աշխարհում իրենց առաջնային օրակարգում են պահել Արցախի ինքնորոշման և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը։ Հայաստանի բյուջեից այդ դեսպաններին տրվել են աշխատավարձեր, որ նրանք ողջ աշխարհում դառնան հայկական շահի պաշտպանները։ Հայաստանի 3-րդ Հանրապետության հիմքում դրված այս առանցքային հիմնասյուների պաշտպանության համար արդարացված էր ցանկացած հատուցում՝ տրված ՀՀ բյուջեից։ Հիմա արժանապատվությունից զրկված փաշինյանական […]
Ադրբեջանում մշակվում է հայկական լեռնահանքային հանքավայրերի քարտեզ։ ԱՊԱ-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանի քարտեզագիրների հասարակական ասոցիացիայի նախագահ Մուգաբիլ Բայրամովը։
Դոմինիկյան Հանրապետությունը դարձել է Կարիբյան ավազանի առաջին երկիրը, որն սկսել է խրախուսել ձեռնարկություններին քառօրյա աշխատանքային շաբաթ սահմանել աշխատակիցների համար: Այս մասին հաղորդել է Pagina 12 պարբերականը։
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիների համար հերթական անվտանգային նախազգուշացումն է տարածել՝ հայտարարելով, թե մեղմացնում է սահմանափակումները։ Տարածված հաղորդագրության համաձայն, ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներին և նրանց ընտանիքներին արգելվում է որևէ ոչ էական ճանապարհորդություն դեպի հետևյալ վայրեր, ինչն արտացոլում է սահմանափակումների մեղմացում վերջին ծանուցման հրապարակումից ի վեր.
Էլեկտրոնային առևտրի կարգավորման իրավական մեխանիզմների պոտենցիալ հիմնական շահառուն մեր երկրների բիզնեսն է։
ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի Հանրապետության ապրանքաշրջանառությունը 2023 թվականին նախորդ տարվա համեմատ աճել է 39%-ով և կազմել մոտ 7,8 մլրդ դոլար։
Հունվարի 28-ին անօդաչու թռչող սարքով հարված էր հասցվել Սիրիայի և Հորդանանի սահմանին գտնվող ԱՄՆ ռազմակայանին, որի հետևանքով զոհվել էր 3, վիրավորվել՝ ավելի քան 40 ամերիկացի զինծառայող: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հարձակման պատասխանատու է անվանել Իրանին՝ «հարվածները հասցնող խմբավորումներին զենք մատակարարելու համար»։ Իրանը հայտարարել է, որ առնչություն չունի այդ հարձակմանը։