Դավիթ Բալայանը դատավորների ՍԴ դատավորի թեկնածուն է. Սասուն Խաչատրյանի եղբայրը պարտվեց

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր Դատավորների ընդհանուր ժողովն ընտրում էր Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավորի թեկնածուի: Իսկ ՍԴ-ում թափուր տեղ առաջացել էր Արայիկ Թունյանի՝ ԵԱՏՄ դատավոր դառնալուց հետո:

ՍԴ դատավորների թեկնածուների թվում էին ընդամենը 3 ամիս առաջ Ազգային ժողովի (ԱԺ) «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կառավարող խմբակցության կողմից Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր ընտրված Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախկին անդամ Դավիթ Խաչատուրյանը, ով Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբայրն է, և Երևանի քրեական դատարանի Շենգավիթ նստավայրի դատավոր Դավիթ Բալայանը:

168.am-ի տեղեկություններով՝ ձայների հաշվարկն ավարտվել է: Դատավորների թեկնածուն Դավիթ Բալայանն է: Վերջինս 278 վավեր քվեաթերթիկներից ստացել է 158 կողմ ձայն, իսկ Դավիթ Խաչատուրյանը ստացել է 100 կողմ ձայն:

Դավիթ Բալայանը կներկյացվի Ազգային ժողովի դատին:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս