Արցախի Հանրապետությունը ժամանակավորապես ոչնչացվեց․հիմա հերթը Հայաստանի Հանրապետությանն է․ Սերգեյ Մելքոնյան

Միջազգայնագետ Սերգեյ Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՀՀ Սահմանադրության փոփոխության մասին

Այսօր Հայաստանի պետական ապարատը պատրաստվում է Ադրբեջանի պահանջով փոփոխել Սահմանադրությունը, ինչպես երեկ խոստովանեց Փաշինյանը: Պետք է ուշադրություն դարձնել հետևյալին.

1. Հայաստանի Երրորդ Հանրապետության իրավական հիմքը Անկախության հռչակագիրն է, որը Հայաստանի ներկայիս իշխանությունները պատրաստվում են զրոյացնել, և Սահմանադրությունը, որը նախատեսում են փոխել: Այսպիսով, Հայաստանի Երրորդ Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ։ Նրա փոխարեն կհայտնվի նոր «միավորում»։

2. Սահմանադրության փոփոխությունը և Անկախության հռչակագրի զրոյացումը ոչնչացնում են պետական ինքնությունը։ Հիշեցնեմ, որ այն ձևավորվել է Արցախյան առաջին պատերազմում տարած հաղթանակի և միացման գաղափարի հիման վրա։

Հենց սա է Հայաստանի Հանրապետությունը։ Սակայն այդ փոփոխությունների արդյունքում իր տարածքում կստեղծվի հակահայաստան։ Նրա հիմնական նարատիվը կառուցվելու է ամբողջ պատմության հակադրության վրա։ Դրա օրինակն է Արարատը որպես ազգային խորհրդանիշ մերժելը, պատմության դասագրքերի վերաշարադրումը և այլն։

3. Միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների և նորմերի համաձայն Սահմանադրության նկատմամբ ոտնձգությունը սպառնալիք է ինքնիշխանությանը։ Ադրբեջանն արդեն խախտել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ օկուպացիայի տակ պահելով ավելի քան 220 քառ. կմ.։ Այժմ վտանգված է երկրի ինքնիշխանությունը։ Նման գործընթացին ցանկացած մեղսակցություն միջազգային իրավունքի համաձայն հանցագործություն է։

• Լեռնային Ղարաբաղի ճանաչումը հակասում է Սահմանադրությանը, ուստի հանցագործություն է:

• Սահմանադրության փոփոխությունն այն տեսքով, որով առաջարկվում է, և Անկախության հռչակագրի զրոյացումը Հայաստանի Հանրապետության պետականության ոչնչացման ակտ է, ինչը նույնպես հանցագործություն է:

• Հանրապետության նախագահը, ով հետևում է Սահմանադրության պահպանմանը, համաձայն 123-րդ հոդվածի, անտեսում է խախտումը:

Արցախի Հանրապետությունը ժամանակավորապես ոչնչացվեց։ Հիմա հերթը Հայաստանի Հանրապետությանն է։

Տեսանյութեր

Լրահոս