Փաշինյանի գեբելսյան պրոպագանդան ուղիղ նպաստում է նոր Ցեղասպանության իրականացմանը. ինչո՞ւ են շտապում Էրդողանը, Ալիևը, Փաշինյանը

 «Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրը տարածաշրջանային հարցերով փորձագետ, «Հայկական նախագծի» համահիմնադիր Կարեն Իգիթյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Կատաղած ցուլ իրականում գոյություն ունի, իսկ մեր հագի կարմիր շորը միգուցե սպիտակ էր, որը կարմրել էր, որովհետև ցուլն այնքան էր մեզ խփել, որ արյունից շորը կարմրել էր։ Այստեղից հետևում է, որ ցուլն ատում է ոչ թե կարմիր շորը, այլ այն կրողին։ Երկրի դե ֆակտո ղեկավարը Հայաստանում ինչ ուզում է անել՝ մարդկանց սպառնում է Թուրքիայով և Ադրբեջանով։ Սա ուղիղ ուժային սպառնալիք է։
  • Երբ Հայաստանի դե ֆակտո իշխանություններն ասում են, որ Սահմանադրությունն ուզում են փոխել իբրև թե անվտանգություն ապահովելու համար, ապա դա ուղղակի գեբելսյան պրոպագանդա է։
  • Ամեն անգամ, երբ Փաշինյանն ասում է՝ ես սա անում եմ, որ խաղաղություն լինի, մեծագույն կեղծիք է։ Փաշինյանի օրակարգը պատերազմների և պարտությունների օրակարգ է։ Իր ամբողջ հանրային խոսքը հիմնված է Ադրբեջանի և Թուրքիայի սպառնալիքների վրա։ Եթե Փաշինյանը մնա իշխանության, ու Թուրքիան ու Ադրբեջանը Հայաստանի Սահմանադրությունը փոխելու ճանապարհով չհասնեն իրենց նպատակներին, Փաշինյանի հետ կգնան պատերազմի, ու ՀՀ դե ֆակտո իշխանությունները պատերազմով կհանձնեն Հայաստանը։ Սա տեռոր է։
  • Եթե մի կողմը՝ Թուրքիան և Ադրբեջանը, ունեն ցեղասպանության նպատակ, իսկ ցեղասպանվող պետության ղեկավարն ասում է՝ մի լսե՛ք՝ ինչ են ասում ձեզ ցեղասպանել ցանկացողները, ապա նա՝ Փաշինյանը, այդպիսով ուղիղ նպաստում է այդ ցեղասպանության իրականացմանը։ Փաշինյանը փորձում է մեր ժողովրդի աչքերը փակել։
  • Զանգեզուրի միջանցքն Անկարայի ու Բաքվի կապի մասին չէ, այլ Անկարայի, Բաքվի ու Միջին Ասիայի մասին է։ Ադրբեջանի ու Թուրքիայի նպատակը Հայաստանը Իրանից կտրելն է, շրջափակելը և որպես հետևանք՝ այն հայաթափելն ու Հայաստանը՝ որպես պետություն, լուծարելը։
  • Փաշինյանն ավտոֆաշիստ է, այսինքն՝ նրա ֆաշիզմը դրսևորվում է իր ազգի նկատմամբ։
  • Հայաստանն այնքան թույլ չէ, ինչքան ներկայացնում է Փաշինյանը։ ՔՊ-ականների խոսույթում պատերազմն ու պարտությունը նույն բանն են, մինչդեռ դա նույն բանը չէ, պատերազմն ու պարտությունը նույնը դարձավ Փաշինյանի գալուց հետո։ Եթե Հայաստանում գա ազգային իշխանություն, բանակն արագ կվերականգնվի։ Մեզ երկու տարի է պետք, որ Ադրբեջանը մեր բանակից վախենա այնպես, ինչպես նախկինում։ Եթե մենք 30 տարի բանակ չենք ունեցել, բա ումի՞ց էր փախչում թուրքը։
  • Ռուսաստանը հետ է գալու Հարավային Կովկասի տարածաշրջան ու կարգավորելու է իրավիճակն այստեղ։ Ադրբեջանն ու Թուրքիան այսօր մտածում են՝ քանի դեռ դա տեղի չի ունեցել, հնարավորինս շատ բան պոկենք Հայաստանից։ Բացի դրանից, տարածաշրջանում մեծանում է Իրանի գործոնը։
  • Ադրբեջանը միշտ օգտագործվել է Իրանի դեմ, և Իրանում այս մասին բաց ասում են։
  • Էդ ո՞նց եղավ, որ Թուրքիան, որի բնակչությունը 30 անգամ մեծ է մեր բնակչության թվից, չի ուզում մնա առանց դաշնակիցների, և ունի ՆԱՏՕ-ն։ Ինչո՞ւ է Իրանի նման պետությունն անդադար դաշնակցային հարաբերություններ ստեղծում: Ադրբեջանը՝ նույնը, և ունի Թուրքիա իր մեջքին կանգնած, և միայն Հայաստանի դե ֆակտո իշխանությունն է, որ մեզ ուզում է  միայնակ թողնել։
  • Ադրբեջանը, որ Ռուսաստանից զենք էր գնում, 80-ականների զենք չէ՞ր, կամ այլ երկրներից ձեռք բերված զենքերը…

Կարդացեք նաև

  • Եթե մենք այդքան թույլ ենք ու ոչ մի բան չենք կարող անել, ինչո՞ւ են Թուրքիան ու Ադրբեջանն այսքան շտապում։ Ալիևը գիտի՝ ում է պարտվել։ Մեր բանակը չի պարտվել, բանակին բերեցին ինչ-որ իրավիճակի, որ նա սկսեց հարվածներ ստանալ, ու այդ հարվածները սկզբում գալիս էին հենց Երևանից։
  • Փաշինյանն ասում է՝ աննախադեպ ծախսեր ենք արել: Պետք է նրան հիշեցնել, որ բանակի վերազինումը ծախսած գումարով չի չափվում։ Օրինակ, նույն այդ Փաշինյանը կարող է մեր ամբողջ ռազմական բյուջեն ծախսել ու Ֆրանսիայից մի սուզանավ ձեռք բերել, բայց դա մեզ ի՞նչ օգուտ է տալիս, դա մեզ պե՞տք է: Հիշենք Փաշինյանի ձեռք բերած անպետք ՍՈՒ-30 ինքնաթիռները: (Հիշեցնենք, Փաշինյանը 130 միլիոն դոլարով առանց հրթիռ, այսինքն՝ անպետք 4 հատ ՍՈՒ-30 ինքնաթիռ էր գնել, ինքնագովազդվեց՝ լուսանկարվելով,- հեղ.)։
  • Իրականում Շուշին թուրքերը չեն գրավել, իրականում Շուշին թուրքերին հանձնել են։
  • Հավաքական Արևմուտքն ունի ընդհանուր շահեր, բայց յուրաքանչյուր խոշոր երկիր ունի նաև ինքնուրույն շահեր, ու հիմա մենք տեսնում ենք, որ, օրինակ, ՆԱՏՕ-ի անդամ Մեծ Բրիտանիան իր գծով է գնում, Ֆրանսիան՝ իր։ Ի դեպ, ուշադրություն դարձրեք, թե Հայաստանի դե ֆակտո ղեկավարներն ինչ լավ հարաբերություններ են հաստատել Մեծ Բրիտանիայի հետ, և սա՝ այն դեպքում, երբ Բրիտանիան իր հարաբերությունները չի փոխել Հայաստանի հետ։
  • Բնականաբար, ԱՄՆ-ը ու Մեծ Բրիտանիան չեն ուզում, որ Հայաստանը վերանա։ Իրենց նպատակն այլ է։ Իրենք փորձում են Ռուսաստանը շրջապատել կոնֆլիկտներով ու տարածաշրջանից հեռացնել։ Սա Մեծ խաղ է։ Իրենք, իհարկե, ցանկություն չունեն, որ Հայաստանը վերանա, բայց եթե իրենց Մեծ խաղի ընթացքում Հայաստանը վերանա, կասեն՝ դե, ի՜նչ արած… Մոտավորապես սա է այս պետությունների մոտեցումը։
  • Բայրաքթարը բրիտանական զենք է, այն թուրքերը չեն ստեղծել։ Ու երբ Մեծ Բրիտանիային հարցրեցին՝ ինչի՞ եք այդ զենքը ծախել Թուրքիային, պատասխանեց՝ մեր դաշնակիցն է, պետք է ուժեղացնենք։ 
  • Եթե մենք չունենայինք Հայաստանից դուրս ծնված մեր բանակի հիմնադիրներ Յուրի Խաչատուրովին, Նորատ Տեր-Գրիգորյանցին, Գուրգեն Դարիբալթայանին, չէինք ունենա մեր հաղթանակած բանակը։ Փաշինյանը մեզ սրանից էլ է ուզում զրկել, ասելով՝ դրսի հայերն ի՞նչ կապ ունեն մեր բանակի հետ։
  • Մեր քաղաքացիները շատ լավ պիտի գիտակցեն՝ մենք ինչ տարածաշրջանում ենք ապրում, և ինչ նպատակներ ունեն Թուրքիան ու Ադրբեջանը: Մարդիկ պետք է հասկանան, որ Փաշինյանի խոսույթը նրանց Էրդողանի և Ալիևի խոսույթն է։ Մենք կարող ենք այս տարածաշրջանում ունենալ կենսունակ պետություն ու նորմալ, խաղաղ ապրել, բայց այս իրավիճակում, երբ մեզ ուզում են զինաթափել, ենթարկել Թուրքիային ու Ադրբեջանին, չենք կարող խաղաղ ապրել։ Այս կառավարության օրոք խաղաղ ապրել հնարավոր չէ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս