Բաժիններ՝

Ալեքսանդր Վուչիչը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շտապ նիստ է խնդրել Կոսովոյում ստեղծված իրավիճակի պատճառով

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտնել է, որ ԵՄ անդամ երկրներին , ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ղեկավարներին, այդ թվում ՝ ՌԴ-ին և ՉԺՀ-ին տեղեկացրել է Պրիշտինայի սադրիչ քայլերի մասին և առաջարկել է ԱԽ-ի հրատապ նիստ անցկացնել Կոսովոյի և Մետոխիայի հարցով: Այս մասին հայտնել է «ՌԻԱ Նովոստին»:

Ըստ աղբյուրի՝ Սերբիայի նախագահը նշել է, որ խոսքը Պրիշտինայի իշխանությունների կողմից միտումնավոր իրականացված էթնիկ զտումների և տարածաշրջանում սերբերի կյանքի համար անհնարին պայմանների ստեղծման, ինչպես նաև Կոսովոյում և Մետոխիայում սերբական դինարը շրջանառությունից հանելու մասին է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829