Բաժիններ՝

Հյուսիսային Կորեան մի քանի թևավոր հրթիռ է արձակել

Հյուսիսային Կորեան մի քանի թևավոր հրթիռ է արձակել իր արևմտյան ափից։ Այդ մասին հաղորդում է Yonhap գործակալությունը։

Ըստ Կորեայի Հանրապետության զինվորականների՝ հրթիռները, որոնց թիվը դեռ ճշտված չէ, արձակվել են Դեղին ծովի ուղղությամբ տեղի ժամանակով մոտավորապես ժամը 11։00-ին (Երևանի ժամանակով 06։00-ին)։

Հարավկորեացի զինվորականներն ընդգծել են, որ ուժեղացրել են մոնիթորինգը և իրենց գործողությունները համակարգում են ԱՄՆ-ի հետ՝ ԿԺԴՀ-ին հսկելու համար։ Զինված ուժերի ներկայացուցիչը հավելել է, որ Հյուսիսային Կորեան, հավանաբար, վարժական արձակումներ է իրականացնում՝ զենքի ճշգրտությունը բարելավելու համար։ Այս պահին հայտնի չէ, թե հատկապես ինչ տեսակի հրթիռ է արձակվել՝ «Հվասալ-2» թե «Փուլհվասալ-3-31»։

Հունվարի 30-ին Հյուսիսային Կորեան իրականացրել էր «Հվասալ-2» ռազմավարական թևավոր հրթիռի վարժական արձակում։ Իսկ հունվարի 28-ին երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընի գլխավորությամբ իրականացվել էր սուզանավերից երկու նոր թևավոր հրթիռների արձակման հաջող փորձ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829