ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մի շարք հարվածներ են հասցրել հութիների օբյեկտներին, սակայն նրանց հարձակումները չեն դադարել։
11 ավիահարված է հասցվել Եմենի արևմուտքում գտնվող Հոդեյդայի նահանգին, ինչպես նաև չորս ավիահարված՝ Եմենի հյուսիսային Սաադայի նահանգին։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հավանություն է տվել օրինագծին և Կոնգրեսին խնդրել չձգձգել դրա ընդունումը։ Նախնական քվեարկությունն սպասվում է շաբաթվա կեսերին, բայց ըստ կանխատեսումների՝ օրինագիծը լուրջ դիմադրության կհանդիպի Ներկայացուցիչների պալատում, որտեղ մեծամասնությունը պատկանում է հանրապետականներին:
66-րդ «Գրեմմի»-ի մրցանակները շնորհվել են 2022 թ․ հոկտեմբերի 1-ից մինչև 2023 թ․ սեպտեմբերի 15-ը թողարկված երգերի և ալբոմների համար։
Ոստիկանության խոսնակ Մայք Լոպեսը հայտարարել է, որ ռեփերին ձերբակալել են նույն օրը մոտավորապես ժամը 16։00-ին տեղի ունեցած վիճաբանության պատճառով։
Պաշտպանության նախարարը մի քանի օր առաջ հայտարարեց, որ Զինված ուժերի մի քանի հազար զինծառայող ատեստացիան հաղթահարել է և առավել բարձր աշխատավարձ է ստանում, սակայն «մոռացավ» նշել, որ այդ թվից ավելի շատ մարդիկ էլ շեմը չեն հաղթահարել:
2021 թվականի հոկտեմբերի 26-ին, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր թուրք գործընկերոջ՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիսավոր բացեց Ֆիզուլիի միջազգային օդանավակայանը, այն լեփ-լեցուն էր լրագրողներով և ծառայողներով:
Միևնույն ժամանակ, նրա նախընտրական շտաբի ներկայացուցիչը մեղադրել է ԱՄՆ գործող նախագահին «ամոթալի» պահվածքի մեջ, բայց դա զարմանալի չի համարել։
ՀՀ սահմանադրությունը փոխելու Փաշինյանի պատրաստակամությունը մեծացրել է Երևանից Իլհամ Ալիևի ակնկալիքները։
Բելգիայի կառավարությունը արևմտյան և «Յոթնյակի խմբի» (G7) երկրների ներկայացուցիչներին հայտնել է Ուկրաինայում պատերազմի պատճառած վնասները փոխհատուցելու համար ռուսական ակտիվները բռնագրավելու առաջարկի ներկայացման մասին:
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը դատապարտել է Եմենի տարբեր քաղաքների և շրջանների վրա ԱՄՆ-ի և Բրիտանիայի օդային և հրթիռային հարձակումները։
ԵՄ արտաքին քաղաքականության հանձնակատար Ջոզեպ Բորելը մտահոգություն է հայտնել Արևմտյան Ասիայում լարված իրավիճակում Սիրիայի և Իրաքի դեմ ԱՄՆ-ի օդային հարձակման հետևանքների վերաբերյալ՝ զգուշացնելով, որ այդ գործողությունները կարող են հանգեցնել լարվածության սրմանն ու էսկալացիայի շրջանակի ընդլայնմանը:
Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ է խնդրել՝ կապված Իրաքի և Սիրիայի ուղղությամբ ԱՄՆ-ի հարվածների հետ: Այս մասին իր Telegram-ալիքում հայտնել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։
Պարբերականը հիշեցնում է, որ անցյալ տարվա սեպտեմբերին ադրբեջանական բանակը զավթեց Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը և արտաքսեց ավելի քան 100 հազար քրիստոնյա հայերի։
Իսպանիան 2023 թվականին ընդունել է մոտ 85,1 միլիոն օտարերկրացի զբոսաշրջիկների, ինչն ավելի բարձր ցուցանիշ է, քան նախքան կորոնավիրուսի համավարակը։ Այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից։
2024 թվականի հունվարին տարեկան գնաճը կազմել է 0 տոկոս։ Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը (Geostat) հրապարակել է Վրաստանում սպառողական գների ինդեքսի կամ գնաճի մակարդակը։
Այն պետությունը, որի կերտմանը գնում է Նիկոլ Փաշինյանը, չի կարող թույլ տալ արժանապատիվ, կամային, ոգեղեն ժողովրդի առկայություն, որովհետև դրանք իրար հետ անհամատեղելի են։ Հետևաբար, եթե Նիկոլ Փաշինյանի պետականաքանդ ընթացքը չկասեցվի, Հայաստանի քաղաքացիները՝ գուցե ձևականորեն պահպանելով այդ կարգավիճակը, վերածվելու են հպատակների՝ բառի ամենաուղիղ և ամենաստորացուցիչ իմաստով։
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պետք է վախենալ ոչ թե պատերազմից, այլ ՝ խաղաղ թրքացումից։
Ամերիկյան Tesla ընկերության տնօրենների խորհրդի որոշ նախկին և ներկա անդամներ ընկերության գործադիր տնօրեն Իլոն Մասկի հետ թմրանյութեր են օգտագործել՝ վախենալով նրան վրդովեցնել և այդպիսով կորցնել «սոցիալական կապիտալը»։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ հղում անելով աղբյուրներին:
Միջազգային տիեզերակայանում (ՄՏԿ) աշխատող «Ռոսկոսմոս»-ի տիեզերագնաց Օլեգ Կոնոնենկոն տիեզերական թռիչքների գումարային տևողության համաշխարհային ռեկորդ է սահմանել:
Հայաստանին սպասվում է Արցախի ճակատագիրը. Փաշինյանի հարցազրույցի դիահերձում
երկրորդ՝ սկսել են այլևս չհիշատակել Արցախյան առաջին և երկրորդ պատերազմները (Սարդարապատը հիշատակում են, Արցախը՝ ոչ), որն իրականում այս նույն իրենց ասած՝ «հիվանդ» հասարակությունն էր հաղթել , և 26 տարի պահել` հենց «ռեալ պոլիտիկի» դաշտում,
Երևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցությունը չի մասնակցելու փետրվարի 7-ին կայանալիք Երևանի ավագանու արտահերթ նիստին։
Որպես կանոն՝ լուրջ գործերն անաղմուկ են արվում: Բայց Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Կարեն Անդրեասյանը կամ ուշադրության պակաս ունի, կամ բան ու գործ չունի:
ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր Պոնոմարյովի դեմ ԱԴԾ-ն գործ է հարուցել դավաճանության Հոդվածով: այս մասին հայտնում է ТАСС-ը:
Հունգարիան վետո չի դնի խաղաղության եվրոպական հիմնադրամի ավելացման վրա, որից ֆինանսավորվում են Ուկրաինային սպառազինությունների մատակարարումները, բայց ինքը չի մասնակցի դրա աշխատանքներին:
Անվտանգային վակուումը ժամանակին լրացվում էր հայ-ռուսական դաշնագրերով, որը զսպիչ մեխանիզմ է եղել տարածաշրջանում այն ուժերի նկատմամբ, որոնք ուժի ասիմետրիա են ունեցել Հայաստանի նկատմամբ։ Այսօր այդ ուժը չկա, կա հայ-ռուսական դաշնագիր, որը որոշակի առումով կարողանում է խնդիր լուծել հայ-թուրքական սահմանին, նաև հայ-իրանական սահմանին։ Այս պայմաններում մենք հիմա պետք զարգացնենք մեր ներքին պոտենցիալը և ներքին պոտենցիալը պիտի դառնա առաջնային զսպիչ ուժն ադրբեջանական ախորժակի դեմ։ Այսինքն՝ որևէ փաստաթուղթ չի կարող այդ դերը խաղալ։
Թուրքական հետախուզության ղեկավար Իբրահիմ Կալընը Քաթարում հանդիպել է պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի հետ, գրում է Daily Sabah-ը։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ասել է, որ հրեական պետությունն ինքն է որոշումներ կայացնում նույնիսկ այն դեպքերում, երբ Վաշինգտոնի հետ այդ հարցերի շուրջ համաձայնություն չկա։
Հայաստան–Վրաստան սահման տանող ճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Գրուզիան։