«Փաստորեն մեր ընդդիմադիր գործընկերները, հետապնդելով նույն նպատակը, ինչ մենք, բայց մոտեցումների տրամագծորեն տարբեր հակառակ դիրքորոշումը բերեց այն իրավիճակին, որով մեր ընդդիմադիր գործընկերները թողնելով ԱԺ ամբիոնը, դուրս եկան փողոց, որպեսզի ժողովրդին իրազեկեն այն անհանգստությունների մասին, որոնք իրենք ունեն»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Հովիկ Աղազարյանը։
Կամ Նիկոլին դեմ ես, կամ ՝ կողմ ․ 3-րդ ուղին տանում է հատուկ դեսպանի պաշտոնի. Շարմազանով:
Սա շարժման դադար չէ. ավելի վճռական փուլ է. Էդուարդ Շարմազանով:
Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սա Հայաստանն է․․․ 1968թ․ առաջին անգամ Հանրապետական մարզադաշտում ներկա եմ եղել Արարատ-ԲՄԱ Դոնի Ռոստով ֆուտբոլային հանդիպմանը։ Խաղն ավարտվեց ոչ-ոքի 2-2 հաշվով։ Այդ օրվանից դարձա Ֆուտբոլի ֆանատ։ Բայց․․․ Ես նաև, այսպես ասած, ֆուտբոլային գուրման եմ։ Նայում եմ միայն բարձրակարգ ֆուտբոլ։ Բնականաբար լինելով Հայաստանի հավաքականի երկրպագու, որոշ ժամանակաշրջան հաճույքով նայում և երկրպագում էի մեր հավաքականին։
Այս շարժումը ցույց տվեց, որ Նիկոլ Փաշինյանին կա այլընտրանք. Էդուարդ Շարմազանով:
Սիրիայի հարցով ՌԴ նախագահի հատուկ բանագնաց Ալեքսանդր Լավրենտևը Նուր-Սուլթանում «Աստանայի ձևաչափով» բանակցությունների մեկնարկից առաջ Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսում քրդական կազմավորումների դեմ նոր օպերացիայի անցկացումը ոչ խելամիտ քայլ է անվանել: Այս մասին հայտնում է «Коммерсант»-ը:
«ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ: Զրույցի ժամանակ քննարկվել են ՆԱՏՕ-ի ընդլայնմանը վերաբերող հարցեր»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ կողմից տարածված հայտարարության մեջ։
Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Երևանի գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացիի մասնակցությամբ աշխատանքային այց է կատարել Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժին՝ մաքսային ծառայության աշխատանքային գործընթացի կազմակերպմանը տեղում հետևելու համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ռուստամ Բադասյանը։
Հունիսի 14-ին Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ Իջևանի նստավայրում, դատավոր Սամվել Մարդանյանի նախագահությամբ տեղի ունեցավ Բերդի համայնքապետ Հարություն Մանուչարյանի գործով հերթական դատական նիստը։
«Մենք պարզեցինք, որ անհայտ աղբյուրներից ֆինանսավորվող մի կազմակերպություն շուրջ 25 տարի Հայաստանում գումարներ է ծախսում տարբեր ամպագոռգոռ գաղափարների համար, սակայն նրանց իրական ծրագրերը, իհարկե, դրանց հետ ոչ մի կապ չունեն: Իմ համոզմամբ՝ Հայաստանում գործում է օտարերկրյա գործակալական ցանց, որի նպատակն է քանդել մեր պետությունը, հասցնել ազգային աղետի ու մեզ համար սարսափելի ավարտի»,- ասաց Տիգրան Աթանեսյանը:
Մոլդովայում ընդդիմադիր Սոցիալիստների կուսակցությունն ազդարարում է բողոքի հերթական ակցիայի մասին, այն տեղի կունենա հունիսի 16-ին: Այդ մասին հունիսի 15-ին ՌԻԱ Նովոստիին հայտնել են քաղկազմավորման գրասենյակում: Մոլդովան գարնան վերջին բախվել է գների աննախադեպ աճի: Այդ ֆոնին ընդդիմադիր կուսակցություններն անցկանցնում է բողոքի ակցիաներ:
Էդուարդ Շարմազանովի ասուլիսը՝ ՈԻՂԻՂ
BRICS-ի եւ G20-ի երկրները շահագրգռված են Արկտիկայում Ռուսաստանի հետ համագործակցությամբ՝ հաշվի առնելով տարածաշրջանում առկա տրանսպորտային հնարավորությունները: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի հատուկ հանձնարարությունների դեսպան, Արկտիկական խորհրդի ավագ պաշտոնատար անձանց կոմիտեի նախագահ Նիկոլայ Կորչունովը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 15-ին Անկարայում ընդունել է աշխատանքային այցով Թուրքիայում գտնվող Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին:
Սիրիայի տարածքին Իսրայելի հասցրած հարվածներն անթույլատրելի են: Այդ մասին ՌԴ նախագահի՝ Սիրիայի խնդրով հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտեւը հայտարարել է «Աստանայի» բանակցությունների սկզբում։
Տիգրան Աթանեսյանի և Մարգարիտա Գյուլումյանի ասուլիսը՝ Սորոսի հիմադրամի դեմ հայցադիմումի մասին. ՈՒՂԻՂ:
Հունիսի 15-ին 5,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Իրանի հարավում: Այդ մասին հաղորդել է Fars գործակալությունը։
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում հունիսի 15-ին տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Յուզբաշյանի երդման արարողությունը:
Քսանի խմբի երկրները կստեղծեն հատուկ հիմանադրամ, որը կօժանդակի միջազգային նախաձեռնությունը հնարավոր գլոբալ համավարակներին պատրաստ լինելու համար: Հունիսի 15-ին այդ մասին հաղորդում է The Straits Times թերթը։
Պաշտոնական այցով Բուլղարիայում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հունիսի 14-ին հանդիպում է ունեցել Բուլղարիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Նիկոլա Մինչևի հետ:
Սիրիայում հակամարտության կարգավորումը մնում է ՌԴ արտաքին քաղաքականության առաջնահերթությունը, չնայած հատուկ գործողությանն Ուկրաինայում:
ԿԺԴՀ-ի իշխանությունները դիմել են Չինաստանին՝ երկու երկրների միջեւ երկաթուղային հաղորդակցությունը վերկանգնելու խնդրանով, որն ապրիլի վերջից դադացրեցվել էր սահմանի երկու կողմերում կորոնավիրուսի սրընթաց տարածման պատճառով: Հունիսի 15-ին այդ մասին հաղորդել է ճապոնական The Asahi թերթը՝ վկայակոչելով ՉԺՀ-ի աղբյուրներ։
Ամերիկահայ միլիոնատեր, համացանցի աստղ Դեն Բիլզերյանը կժամանի Հայաստան:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում հանդիպում կունենա Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ:
Ազգային ժողովի նիստը` ՈւՂԻՂ:
«ՄՏՍ Հայաստան» ընկերության նախկին գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ով ընկերությունը գլխավորել է 2004 թվականին այն հիմնադրելու պահից ի վեր և որի ղեկավարությամբ Վիվա-ՄՏՍ-ը դարձել է Հայաստանում հեռահաղորդակցության ոլորտի անվիճելի առաջատար, լքում է ընկերությունը՝ գործարար այլ նախագծերով զբաղվելու համար, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:
2022թ. ապրիլին սպառիչ պատասխան եմ տվել այն հարցին, թե ինչու ինձ «քաղաքական թիմի» անդամ չեմ համարել եւ ինչով էր պայմանավորված իմ որոշումը՝ պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնելու մասին:
Հռոմի հռչակավոր Մեծ դարպասների կամարի ֆրագմենտը հունիսի 14-ին պոկվել ընկել է գետնին: Այդ մասին հաղորդել է իտալական Rai պետական հեռուստատեսության նորությունների ծառայությունը:
Ֆրանսիայի հրապարակում հավաքում են վրանները։
Ալժիրի նախագահ Աբդելմաջիդ Թեբունը հունիսի 13-ին երկրի մայրաքաղաքի Ցուցահանդեսների պալատում բացել է Ալժիրի 53-րդ միջազգային տոնավաճառը (FIA), որը տեղի է ունենում «Հանուն ռազմավարական գործընկերության» նշանաբանի ներքո եւ կտեւի մինչեւ հունիսի 17-ը: