Բաժիններ՝

Հունաստանում համընդհանուր գործադուլ է. Աթենքում խաթարվել է հասարակական տրանսպորտի աշխատանքը

Աթենքում հասարակական տրանսպորտի աշխատանքը խաթարվել է համազգային գործադուլի պատճառով: Այդ մասին հաղորդում է Associated Press-ը։

Բացի այդ, մի քանի ժամով ընդհատվել է Հունաստանի մայրցամաքային մասը կղզիների հետ կապող լաստանավերի նավարկությունը։

Պետական ​​և մասնավոր հատվածի աշխատակիցները նոյեմբերի 20-ին 24-ժամյա գործադուլ են հայտարարել կառավարության գործողություններից դժգոհության պատճառով, մասնավորապես՝ գնաճի դեմ պայքարի հարցում։

Արհմիությունները քննադատում են երկրի իշխանություններին՝ նրանց մեղադրելով աշխատող բնակչության կենսամակարդակի զգալի վատթարացման մեջ։

Ակցիաներին, ի թիվս այլոց, մասնակցում են բուժաշխատողներն ու ուսուցիչները։

Երեկոյան Աթենքում ցույցեր են նախատեսվում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930