Հնարավորինս շուտ պետք է հեռացնենք ազգակործան պատուհասին ու իր մանկլավիկներին․ Հայկ Դերզյան
Զոհված զինծառայողների հարազատներն այսօր դիմում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն, որպեսզի Նիկոլ Փաշինյանի դեմ քրգործ չհարուցելու որոշման դեմ «Հայաստան» դաշինքի քարտուղար Արծվիկ Մինասյանի և փաստաբան Հակոբ Մարտիրոսյանի բողոքով զբաղվի ԱԱԾ-ն։ Դատախազության առջև լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է զոհված տղաներից Արման Ազատյանի հայրը` Վիգեն Ազատյանը։
168.am-ի հետ զրույցում ռուս կովկասագետ Ստանիսլավ Տարասովն ասաց, որ գործընթացը Երևանի ու Բաքվի միջև բավականին փակ է ընթանում, չնայած նաև այն հանգամանքին, որ վաղուց նկատվում է Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների միջև որոշակի համակարգում, որը միայն հեռակա հրապարակային դաշտում է երևում:
Էս շենքում են գործեր կարվել մեր գաղափարական գործընկերների դեմ. Արամ Վարդևանյան:
Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի իշխանությունների շարունակական հայատյաց ու ռազմատենչ հռետորաբանության, Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սադրիչ գործողությունների առնչությամբ։ Նա դատապարտել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից շարունակաբար հայտարարվող նկրտումները, որոնք լրջագույն կասկածի տակ են դնում Ադրբեջանի՝ տարածաշրջանում խաղաղության հասնելու հայտարարությունների անկեղծությունը։
Պատմությունը վերաշարադրելու Ուկրաինայի գործողությունների տրամաբանության հաջորդ քայլը պետք է լինի Կիևի անվանափոխումը Նուլանդ՝ ի պատիվ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի։ Հինգշաբթի նման կարծիք է հայտնել Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը Telegram-ի իր ալիքում՝ մեկնաբանելով Կիևի Յուրի Գագարինի փողոցը ամերիկացի տիեզերագնաց Նիլ Արմսթրոնգի պատվին անվանափոխելու մտադրության մասին լուրերը։
Դեռևս հունիսի 8-ին Թուրքիայի իրավապահ մարմինները Դիարբեքիրում ներխուժել էին բազմաթիվ լրագրողիների տներ և լրատվամիջոցների գրասենյակներ ու բերման ենթարկել 20 լրագրողի։ Նրանցից 16-ին կալանավորել են։
Ընդդիմադիրները երթով շարժվում են դեպի Քննչական կոմիտե։
168.am-ի հետ զրույցում ԵՊՀ դասախոս, դոցենտ Մենուա Սողոմոնյանը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ անցկացվող այս միջոցառումը, որին մասնակցելու համար ապահովել էին ԵՊՀ դասախոսների ներկայությունը, բնորոշեց վտանգավոր ու բացասական: Ինչպես նաև՝ հիասթափեցնող։
Ընդդիմության երթը՝ Կոմիտասի պողոտայից. ՈՒՂԻՂ
Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Եվրոպայի խորհրդի (ԵԽ) Գլխավոր քարտուղար Մարիա Բուրիչին, Հայաստանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտին և պատվիրակության մյուս անդամներին:
Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) Վրաստանի համար հաստատել է տնտեսության օժանդակման ծրագիրը՝ 280 միլիոն դոլարի չափով: Այդ մասին ասված է հունիսի 16-ին Facebook-ում Վրաստանի ֆինանսների նախարարության հաղորդագրության մեջ։
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մարգարետա Սեդերֆելտի գլխավորած պատվիրակությանը:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում կառաջադրի Նիկոլ Փաշինյանի` իրավական գծով խորհրդական Աննա Վարդապետյանի թեկնածությունը:
Քպ․ կոչվող աղանդի ներկայացուցիչները Արցախի հմնահարցը ներկայացնում են, որպես ի սկզբանե արցախահայության անվտանգության երաշխիքների և իրավունքների համար պայքար։
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը վստահ է, որ այսօր՝ հունիսի 16-ին, գնացքով Կիև ժամանած Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցը «զրո օգուտ» կբերի, քանի որ հաուբիցների մատակարարումը Ուկրաինային չի մոտեցնում խաղաղության:
Այսօր ՀՀ Աշխատանքի և սոցիալական ապահովության նախկին փոխնախարար Գեմաֆին Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել էր մի սքրինշոթ ու ՀՀ ոստիկանությունից պարզաբանում կամ հերքում էր պահանջել դրա բովանդակության վերաբերյալ: Գրառումը Twitter-ում մոտ երկու ժամ առաջ կատարել էր Տանյա Շչուկինա անունով հավանաբար ՌԴ մի քաղաքացի: Ըստ այդ գրառման՝ ՀՀ ոստիկանությունը Երևանում ձերբակալել է իր ընկերուհուն ու ընկերոջը: […]
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում կառաջադրի Աննա Վարդապետյանի թեկնածությունը: Այս մասին ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում, ասաց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանի կինը՝ Նատալյա Ռոտենբերգը, «Վերելք»-ին տված հարցազրույցում հայտնել է, որ մտադիր է «Ուժը հայրենյաց» կուսակցության կողմից առաջադրվել և մասնակցել Երևանի ավագանու 2023 թվականին կայանալիք հերթական ընտրություններին։
Հունիսի 16-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում անցկացվել է ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր ռադիոէլեկտրոնային պայքարի գծով աշխատանքային խմբի հերթական նիստը։
Բրիտանական իշխանությունները պատժամիջոցներ են սահմանում Մոսկվայի եւ համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի նկատմամբ:
Այսօր Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) քննվում է ԲԴԽ՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հանձնախմբի միջնորդությունը:
Ավելին՝ իշխանությունն ինքն է նաև խոստովանում, որ սա իր միակողմանի ցանկությունն է, իսկ ում հետ այդ օրակարգով բանակցում է լրիվ այլ տրամադրվածություն ունի։
ԱԶԿ-ի փոխնախագահ, նախկին վարչապետ, Թուրքիայի խորհրդարանի նախկին նախագահ Բինալի Յըլդըրըմը պահանջում է բացել «Զանգեզուրի միջանցքը»։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» (չակերտները՝ Tert.am) շուտափույթ բացումը տարածաշրջանում «խաղաղության» (չակերտները՝ Tert.am) ապագայի հիմնարար տարրերից մեկն է, գրում է minval.az-ը։
Հայազգի գիտնական, առողջապահության և ֆիզիոլոգիայի բնագավառում Նոբելյան մրցանակակիր, պրոֆեսոր Արտեմ Փաթափությանը հունիսի 16-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է ՀՀ–ում ԵՄ դեսպանի այս լուսանկարը՝ գրելով․ «Հայաստանում Եվրոպական Միության դեսպանն այցելել է Մեղրի, որտեղ ցուցադրում է Հարավային Կովկասի պատկերով մի պայուսակ, որի վրա Հայաստանը պատկերված է առանց Արցախի, իսկ Ադրբեջանին փոխարեն պատկերված է Եվրոպական Միության դրոշը, որտեղ Ադրբեջանը Նախիջևանին կապվում է Մեղրիով»։
Այս մասով ցանկանում եմ հանրությանը տեղեկացնել, որ երեկ մասնակցել եմ Երևանի պետական համալսարանի շրջանավարտների ավարտական հանդիսավոր արարողությանը և Ազատության հրապարակի տեսանյութում երևացող հատվածը տվյալ ժամանակահատվածում նախատեսված է եղել մեքենաների կայանման համար, որտեղ և կայանվել է նաև ինձ սպասարկող մեքենան։
ԲԴԽ-ն քննում է Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը. ՈՒՂԻՂ:
«Եթե ձեզ թվում է՝ Երևանի Շենգավիթի վարչական շրջանում ապրելով՝ մենք չենք առերեսվելու, օրինակ, Սյունիքի հանձնման գործընթացի կործանարար հետևանքներին, տեսնում եք, որ էդպես չի: Նոյեմբերի 9-ից հետո և՛ զոհեր ենք տվել, և՛ տասնյակ գերիներ, և՛ տասնյակ քառակուսի մետր հող ենք տվել, ու դեռ էդքանից հետո ծայրապետն ասում է՝ ես չեմ երաշխավորում ձեզ խաղաղություն»,- ասուլիսում նշեց ՀՀԿ փոխանախագահ Արմեն Աշոտյանը: