Շիրակում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. տուժածներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են
Այսօր՝ նոյեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 14։00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 99 կմ հատվածում, Մարալիկի ԱԳԼՃԿ-ի դիմաց բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 42-ամյա Արտակ Ա․-ի վարած «ԿամԱԶ» մակնիշի և Երևանի բնակիչ 39-ամյա Սարգիս Մ․-ի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։ Վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են։