Բաժիններ՝

Կիևում Իտալիայի, Իսպանիայի և Հունաստանի դեսպանատները փակվել են այցելուների համար

Կիևում Իտալիայի, Իսպանիայի և Հունաստանի դեսպանատներն անվտանգության նկատառումներով նոյեմբերի 20-ին փակվել են այցելուների համար: Այդ մասին հաղորդում է CNN-ը։ Նոյեմբերի 20-ին ավելի վաղ փակվել էր Ուկրաինայում ԱՄՆ-դեսպանատունը։

Կիևում Իտալիայի դեսպանատունը հայտարարել է, որ մինչև օրվա վերջն այցելուներ չի ընդունի այն բանից հետո, երբ ամերիկյան դիվանագիտական ​​ներկայացուցչությունը հաղորդեց նոյեմբերի 20-ին քաղաքի ուղղությամբ լուրջ հարվածների վտանգի մասին։ Դրա հետ մեկտեղ Իտալիայի դեսպանությունը կշարունակի աշխատանքը:

Հունաստանի դեսպանատնից CNN-ին հայտնել են, որ ներկայացուցչությունն այցելությունների համար փակ կլինի անվտանգության նկատառումներով։

Նմանատիպ որոշում է կայացրել Իսպանիայի դեսպանությունը՝ կապված Կիևի և ամբողջ Ուկրաինայի ուղղությամբ հնարավոր ավիահարվածների մասին նախազգուշացման հետ։

Ամերիկացի դիվանագետներն ավելի վաղ իրենց որոշումը բացատրել են Ուկրաինայի մայրաքաղաքին օդային հարվածների մտավախությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930