Մեր պահանջն է՝ դավաճան, թուրք Փաշոյին կալանավորելու օրն ու ժամը. զոհված Արման Ազատյանի հայր` Վիգեն Ազատյան
Զոհված զինծառայողների հարազատներն այսօր դիմում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն, որպեսզի Նիկոլ Փաշինյանի դեմ քրգործ չհարուցելու որոշման դեմ «Հայաստան» դաշինքի քարտուղար Արծվիկ Մինասյանի և փաստաբան Հակոբ Մարտիրոսյանի բողոքով զբաղվի ԱԱԾ-ն։ Դատախազության առջև լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է զոհված տղաներից Արման Ազատյանի հայրը` Վիգեն Ազատյանը։
Նա առայժմ հրաժարվել է մանրամասնել հայտնել Քննչական կոմիտեի (ՔԿ) ղեկավար Արգիշտի Քյարամյանի դեմ բողոքի բովանդակությունից` ասելով, որ եթե գործը տեղափոխեն ԱԱԾ, այդ մասին չի էլ բարձրաձայնվի` դա կմնա ծնողների և Քյարամյանի միջև։ Ազատյանը հայտնեց` Քյարամյանի հետ հանդիպմանը 22 ծնող է ներկա եղել, որոնց ստորագրությամբ հաղորդումը և միջնորդությունը կներկայացվի դատախազություն։
«Ներկայացրել ենք նաև հաղորդում հանցագործության կատարման մասին. խոսքը ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանի հետ մեր հանդիպման ժամանակ նրա` ոչ պատշաճ պահվածքի մասին է։ Եթե ծնողները չխառնվեին, ծեծկռտուք էր տեղի ունենալու։ Արթուր Դավթյանը մեզ ասել է, որ մեր պայքարն արդար է, և օրեր անց մեր երկու դիմումների արձագանքից էլ կերևա` դրանք ուղղակի խոսքե՞ր էին, թե նաև գործ»,- ասել է Վիգեն Ազատյանը։
«Խոսքը գնում ա դավաճան, թուրք Փաշոյին հարցաքննելու, կալանավորելու, ձերբակալելու մասին: Մեզ հետաքրքրում է օրն ու ժամը»,-ավելացրել է զոհվածի հայրը: