Հրթիռները, որոնք կիրառում է Ուկրաինան, ցույց են տալիս, թե ուր է հասել իրավիճակը. Էրդողան

Էրդողանը հայտնել է, որ պատերազմը, որի ժամանակ կարող է միջուկային զենք կիրառվել, դրական կողմեր ունենալ չի կարող, տեղեկացրել են թուրքական լրատվամիջոցները։

«Առաջին հերթին չի կարելի ասել, որ պատերազմը, որի ժամանակ կարող է միջուկային զենք կիրառվել, դրական կողմեր կարող է ունենալ։ Վերջին ժամանակներս, հատկապես հրթիռները, որոնք կիրառում է Ուկրաինան, ցույց են տալիս, թե ուր է հասել իրավիճակը։ Դա, իհարկե, դրական ասպեկտ չէ։ Այս ամեն բացասականի ֆոնին Թուրքիան պահպանում է նակխկին դիրքորոշումն ու սպասում, որ այս իրավիճակը կզարգանա խաղաղության ուղղությամբ»,- ավելացրել է Էրդողանը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի այդ հայտարարությունը նախ եւ առաջ միջոց է, որն ընդունվել է իր նկատմամբ վերաբերմունքի դեմ, եւ Ռուսաստանի այդ քայլը պետք է դիտարկվի ՆԱՏՕ պաշտոնատար անձանց կողմից։

Նշելով այն մասին, որ Ռուսաստանը բավականաչափ ուժ եւ միջոցներ ունի, Էրդողանը ընդգծել է, որ Թուրքիան, որպես ՆԱՏՕ երկիր, նույնպես կձեռնարկի անհրաժեշտ քայլեր պաշտպանության եւ ինքնապաշտպանության համար։

«Ես հուսով եմ, որ մենք որքան հնարավոր է շուտ կհասնենք վերջնական հրադադարի Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ եւ կապահովենք խաղաղություն, որին սպասում է ողջ աշխարհը»,- ամփոփել է Թուրքիայի նախագահը։

Տեսանյութեր

Լրահոս