Միջանցքը հնարավորություն կտա Հայաստանին դուրս գալ տարածաշրջանային մեկուսացումից. Ամիրբեկով

«Խաղաղ գործընթացի հիմնական խոչընդոտը Հայաստանի Սահմանադրությամբ ամրագրված տարածքային հավակնություններն են», – հունգարական Magyar Nemzet թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը՝ շեշտելով՝ «տարածաշրջանում կայուն և անշրջելի խաղաղության հաստատման համար Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի իր Սահմանադրությունում՝ միանշանակորեն հրաժարվելով Լեռնային Ղարաբաղի նկատմամբ հավակնություններից»։

«Սահմանադրական փոփոխությունները կարևոր են այն բանի համար, որ Հայաստանը հրաժարվի իր հավակնություններից, և ապագա կառավարությունների կողմից ևս հարգվի ստորագրված համաձայնագիրը»,- ընդգծել է Ամիրբեկովը։

Նրա խոսքով, նույնիսկ եթե կողմերին հաջողվի համաձայնեցնել խաղաղության պայմանագրի տեքստը, անհրաժեշտ է, որ Հայաստանի իրավական և սահմանադրական դաշտը համապատասխանեցվի դրան, որպեսզի պայմանագիրը կարողանա կիրառվել ոչ միայն գործող, այլև ապագա կառավարությունների օրոք։

«Այսօր իսկապես առկա են խաղաղության համաձայնագրի կնքման համար լավ հնարավորություններ, սակայն գնդակը հայկական կողմում է, և Հայաստանը պետք է ճիշտ որոշում կայացնի», – հայտարարել է նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930