Արփինե Սարգսյանը նշանակվել է ՀՀ ՆԳ նախարար

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Արփինե Սարգսյանը նշանակվել է ՀՀ ՆԳ նախարար: 

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.Արփինե Սարգսյանին  նշանակել ներքին գործերի նախարար»,-նշված է Վահագն Խաչատուրյանի ստորագրած հրամանագրում: 

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում էր կատարել, տեղեկացնելով, որ Ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Արփինե Սարգսյանը կնշանակվի ներքին գործերի նախարար։

Նոյեմբերի 18-ին ՀՀ ներքին գործերի նախարարի պաշտոնից հրաժարական էր տվել Վահե Ղազարյանը։ Նրա հրաժարականը հաջորդել էր Կառավարության նոյեմբերի 15-ի նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանի արտահայտած դժգոհությանը իրավապահ և դատական համակարգերի աշխատանքից։

Նոյեմբերի 18–ին հրաժարական տվեցին նաև Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Պակիստանը Հնդկաստանի հետ բանակցությունների անցկացման դեպքում պատրաստ է քննարկել երեք հիմնական հարց, դրանց թվում՝ Քաշմիրը, սահմանային ահաբեկչությունը և Ինդոս գետի ջրերի համատեղ օգտագործումը Geo News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը։ «Հնդկաստանի հետ մեր հարաբերություններում երեք հիմնական խնդիր ունենք՝ Քաշմիր, ահաբեկչություն և ջուր։ Դրանք գոյություն ունեն վերջին 76 տարիների ընթացքում։ Պակիստանն ահաբեկչության ամենամեծ զոհն է, և այս խնդիրը պետք է լուծվի, ինչպես նաև Քաշմիրի խնդիրը, որի շուրջ Պակիստանն ու Հնդկաստանը երեք անգամ պատերազմել են միմյանց դեմ,-հայտարարել է նախարարը։ -Այս տարածքի հարցը պետք է ներառվի պակիստանա-հնդկական բանակցությունների օրակարգում»։ ԸստԱսիֆի՝ Հնդկաստանի հետ Ինդոս գետի ջրերի օգտագործման վերաբերյալ վեճը կարգավորվել է 1960 թվականին պայմանագրով, որի գործողությունը Նյու Դելիի միակողմանի որոշմամբ չի կարող կասեցվել։ «Հնդկաստանի հետ մայիսի 10-ին կնքված հրադադարի համաձայնագիրը մեզ համար դիվանագիտական ​​հաղթանակ էր, որը ձեռք բերվեց Պակիստանի կողմից այդ երկրի հետ հակամարտության մեջ զսպվածության և ռազմական հզորության ցուցադրման արդյունքում»,- հավելել է Պակիստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։