Բաժիններ՝

ԱՄՀ-ն Վրաստանի համար հաստատել է 280 միլիոն դոլարի չափով ծրագիրը

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) Վրաստանի համար հաստատել է տնտեսության օժանդակման ծրագիրը՝ 280 միլիոն դոլարի չափով: Այդ մասին ասված է հունիսի 16-ին Facebook-ում Վրաստանի ֆինանսների նախարարության հաղորդագրության մեջ։

«Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է Վրաստանի համար նոր ծրագիրը՝ 280 միլիոն դոնլարի ծավալով: Դա ֆինանսական միջոց է, այպես կոչված բուֆերային գումար, որն անհրաժեշտության դեպքում կյուրացվի եւ ներկայացնում է ապահովագրության մեխանիզմ մեր տնտեսության համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ծրագրի նպատակն է ֆիսկալ բուֆերի վերականգնումը, գնաճի կրճատումը եւ արտաքին սպառնալիքների նկատմամբ խոցելիության նազեցումը, ֆինանսական հատվածի կայունության պահպանումը, ինչպես նաեւ ավելի արագ եւ ներառական տնտեսական աճի ապահովումը, հավելել են գերատեսչությունում: Նոր ծրագիրը եռամյա է: Այն ԱՄՀ-ի հետ համաձայնեցվել է տակավին ընթացիկ տարվա ապրիլին:

Նոր ծրագրում արտացոլված են այն բոլոր կառուցվածքային բարենորոգումները, որոնք Վրաստանը ներկայացրել է պետական ձեռնարկությունների կառավարման, աշխատանքի շուկայի զարգացման, աշխատանքի տեղավորման եւ կրթության մասով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս