Զելենսկու հաջորդ քայլը պետք է լինի Կիևն ի պատիվ Նուլանդի վերանվանելը. Պետդումայի խոսնակ
Պատմությունը վերաշարադրելու Ուկրաինայի գործողությունների տրամաբանության հաջորդ քայլը պետք է լինի Կիևի անվանափոխումը Նուլանդ՝ ի պատիվ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի։ Հինգշաբթի նման կարծիք է հայտնել Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը Telegram-ի իր ալիքում՝ մեկնաբանելով Կիևի Յուրի Գագարինի փողոցը ամերիկացի տիեզերագնաց Նիլ Արմսթրոնգի պատվին անվանափոխելու մտադրության մասին լուրերը։
«Նեոնացիստական ռեժիմը, ոչնչացնելով իր ժողովրդի պատմությունը, Ուկրաինան վերածել է ԱՄՆ գաղութի: Զելենսկու հաջորդ քայլը պետք է լինի Կիևը Նուլանդ վերանվանելը (ի պատիվ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի, որը Մայդանում թխվածքաբլիթներ էր բաժանում)»,- գրել է Վոլոդինը։
Նա ընդգծել է, որ 2014 թվականի փետրվարին Ուկրաինայում պետական հեղաշրջումից հետո «Կիևի իշխանությունները հետևողականորեն վերաշարադրում են պատմությունը»։
«Դպրոցներն ու բուհերը սկսել են բացատրել, որ Ուկրաինայի համար Հայրենական մեծ պատերազմ չի եղել, եղել է Երկրորդ համաշխարհային պատերազմ։ Նրանք մայիսի 9-ը փոխարինել են մայիսի 8-ով, ինչպես որ Արևմուտքում է»,- գրել է Վոլոդինը։