Հ․Գ․ Ի դեպ, ըստ տարբեր հրապարակումների՝ Փաշինյանի եղբայրը 2018-ի իշխանափոխությունից, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելուց հետո է Հայաստան տեղափոխվել մշտական բնակության։
Եռակողմ հայտարարությունը սահմանում է ընդամենը, որ «երեք տարվա ընթացքում Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ պիտի հաստատվի»։ Ստացվում է, որ ռուսները հայտարարում են, թե չկա Աղավնոն, Բերձորն Ադրբեջանին հանձնելու պայմանավորվածություն, ՀՀ իշխանությունները կատարում են Ալիեւի բանավոր պահանջները` դեռ ամսվա սկզբին Աղավնոյի, Բերձորի բնակիչներին հորդորելով մինչեւ 25-ը հեռանալ իրենց բնակավայրերից։
Ուշագրավ է, որ ոչինչ նշված չէ հարավում՝ Մեղրիի հատվածում անցակետի ստեղծման, ինչպես նաեւ հյուսիսում՝ Տավուշի մարզում անցակետ տեղադրելու մասին։
Ռուսները կարծում են, որ Ալիեւը վճռական է տրամադրված եւ մտադիր չէ հավատալ Փաշինյանի խոստումներին եւ թույլ տալ, որ նա ժամանակ ձգի:
Ոչ, թերևս ա՛մենաբարին է։ Կարծում եմ, դա նրա ամենամեծ թերությունն է, որը, հուսով եմ, հաղթահարելի է։
Նշելով, որ դեսպանների նշանակմամբ հարաբերությունները նոր թափ կստանան՝ Էրդողանը հայտնել է, որ իրենք կողմ են փոխադարձ զգացմունքների, հարգանքի հիման վրա համագործակցության և երկխոսության զարգացմանը։
Այսպիսով, նոր հայտնաբերված դեպքերի թիվը դարձել Է առավելագույնը մատի 14-ից ի վեր, երբ արձանագրվել Էր 41 055 հիվանդացած: Ընդամենը համավարակի սկզբից ՌԴ-ում հայտնաբերել են վարակման 19 037 664 դեպք:
Իսկ օգոստոսի լույս 17-ի գիշերը Ֆրանսիայի ռազմածովային ուժերի նավը եւ փրկարարները աղետալի վիճակից հանել են եւս 101 մարդու:
Գերատեսչության տվյալներով՝ Ուկրաինային ԱՄՆ-ի օգնությունը նախագահ Ջո Բայդենի վարչակազմի աշխատանքի սկզբից ի վեր հասել է 9,8 միլիարդի եւ 11,8 միլիարդի՝ 2014 թվականից ի վեր, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Նիկոլ Փաշինյանն իշխանության է եկել՝ օգտագործելով մարդկանց ամենաստորին բնազդները՝ ատելությունը, թշնամանքը, նախանձը։ Տարիներ շարունակ գեներացվող այդ բնազդների գագաթնակետը դարձավ 2018-ը, երբ քաղաքացիները պարպեցին ատելությունն ու թշնամանքը՝ ինքնանպատակ մերժման միջոցով։ 2018 թվականի իրադարձությունների հիմքում անթույլատրելի չափաբաժնով բացասական էներգետիկա էր ընկած, որը հետագա չորս տարիներին սուբլիմացվելով ամենատարբեր դրսևորումներով, հանգեցրեց այն աղետալի վիճակին, որում այսօր գտնվում է Հայաստանը։
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի կարծիքով՝ կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունը, թե տեսագրություններից ակնհայտ է դառնում, որ «Սուրմալու»-ի պայթյունը ահաբեկչություն չէ, ունի երկու բաղադրիչ:
Ստամբուլի դատարաններից մեկի որոշմամբ՝ թվով տասը լուր է հեռացվել թուրքական Diken լրատվակայքից՝ անձնական իրավունքների խախտման հիմնավորմամբ։ Պատճառն այն է, որ այդ լուրերը հրապարակված են եղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ծաղրանկարներով։
Տանկային բիաթլոնը տանկերի անձնակազմերի միջև անցկացվող ռազմասպորտային մրցույթ է։ Մրցույթի ընթացքում գնահատվում է տանկեր վարելու վարպետությունը և գնդացիրներից ու հրանոթներից կրակելու ճշգրտությունը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Լվովում կայացած բանակցությունների ընթացքում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին առաջարկել է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումն անցկացնել Թուրքիայում։ Թուրքիայի ղեկավարի խոսքով՝ Լվովի բանակցությունների հիմնական թեման եղել է հակամարտությունը, որը շարունակվում է փետրվարից։
Արդեն երկրորդ ամիսն է՝ Թբիլիսիում բնակարանների վարձակալության արժեքները նվազում են, թեև անցյալ տարվա համեմատ գները մնում են մեկուկես անգամ բարձր, հայտնում է TBC Capital խորհրդատվական ընկերությունը։
Այսօր լրագրող, քաղաքական վերլուծաբան Նաիրի Հոխիկյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրեց, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում (ԱԱԾ) քրեական գործ է հարուցվել «Նիկոլ Փաշինյանի մտերիմներից մեկի՝ Արցախը հայհոյող Ռուստամ Ավագյանի դեմ»։
ՄԻԵԴ-ը նաեւ արձանագրել է, որ ՀՀ կառավարության վկայակոչած իրադարձությունների, այն է՝ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ իրականացվող զինված հարձակումներ, Բերձոր եւ Աղավնո համայնքների բնակչության տեղահանման սպառնալիքներ, նկատմամբ կիրառելի է 2020 թվականի սեպտեմբերի 29-ի կայացված եւ մինչ օրս ուժի մեջ գտնվող որոշումը:
168.am-ը դիմեց նաև ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանին՝ հետաքրքրվելով, ի՞նչ իրավիճակ է վերը նշած գյուղերի հատվածում, ինչին ի պատասխան՝ Արամ Թորոսյանն ասաց.
Մոսկվան հուսով է, որ ԱՄՆ-ը սկանդալի չի դիմի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին ու պատվիրակությանն այցագրեր կտրամադրի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթ այցելելու համար:
Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն այսօր երեկոյան թվիթերյան իր էջում գրառում է կատարել
Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի խոսքով՝ ռուս խաղաղապահների հրամանատարությունն առաջիկայում կհանդիպի Արցախի ԱԺ երեք ընդդիմադիր՝ «Արդարություն», ՀՅԴ, «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» ուժերի հետ։
Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր հանդիպեցի Էդգար Ղազարյանի հետ, որը օգոստոսի 23-ին նախաձեռնել է ՀՀ անկախության հռչակագրին նվիրված հանրահավաք․ մի քանի անհանգստացնող հարցերի պատասխան ստանալուց հետո, ինձ պարտավորված եմ զգում որպես հասարակ քաղաքացի այդ օրը անպայման միանալ հանրահավաքին և ուշադիր հետևել վարչապետի և Էդգար Ղազարյան հանդիպմանը:
«Մարդասիրության համաշխարհային օրն ամենամյա հիշեցում է, որ պետք է գործել հանուն տառապանքների մեղմացման` անկախ մարդու ծագումից, համոզմունքից և այլ հանգամանքներից: Ամեն տարի Մարդասիրության համաշխարհային օրը համախմբում է մարդասիրության համակարգի գործընկերներին աջակցելու ճգնաժամից տուժած անձանց, նրանց գոյատևման, բարեկեցության և արժանապատվության համար:
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը հայտարարել է, որ երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունն ընթացիկ տարում 2,77 միլիարդ եվրո կտրամադրի մարդասիրական օգնությանը: Այդ մասին նա հայտնել է օգոստոսի 19-ին Հումանիտար օգնության համաշխարհային օրվա առթիվ:
Պատկերացրեք, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունը տեղի էր ունեցել 2007 կամ 2017թթ․։ Ինչպիսին կլինեին «Գավառական ժամանակ» թերթոնի խմբագրի հրապարակումն ու «Մուտք» խմբակցության անդամի, այո՝ անդամի հայտարարությունը․
Թուրքիայի նախագահի խոսքով՝ հանդիպման հիմնական թեման եղել են ՌԴ-ի և Ուկրաինայի միջև տեղի ունեցող ռազմական գործողությունները, որորնք շարունակվում են փետրվարից։
Թուրքիայի արևմտյան Սյոքե շրջանում անտառային հրդեհ է բռնկվել։ Հրդեհը քամու հետևանքով գնալով ուժգնացել է՝ ընդգրկելով շուրջ 40 հա տարածք։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Պետք է նշեմ, որ կամուրջը ոչ միայն Հայաստանի և Վրաստանի քաղաքացիների և հյուրերի համար կլինի օգտակար, այլ այն ռազմավարական նշանակություն է ձեռք բերում` որպես Արևելք-Արևմուտք միջազգային ուղու նշանակալի մաս։ Ուզում եմ նշել, որ այսօր մեր երկրում ճանապարհային միջանցքի զարգացումը բարձր տեմպերով է ընթանում»։
Ներկայացուցչի խոսքով՝ G20-ից Մեծ Բրիտանիայի գործընկերներն ու դաշնակիցները «կոլեկտիվ պատասխանատվություն են կրում Պուտինի գործելակերպը սարսափելի համարելու համար»:
Պետք է խստագույն պատժվեն ինչպես Արցախին դավաճանողները, այնպես էլ նրանց մանկլավիկներն ու կողքին կանգնողները»։