«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2018 թվականի մարտի 16-ին Երեւանի ավագանու «Ելք» դաշինքից ավագանու անդամ (այսօրվա վարչապետի աշխատակազմի ղեկավար) Արայիկ Հարությունյանն ու Ազգային ժողովի պատգամավոր Լենա Նազարյանը դատի էին տվել «Երեւան» հիմնադրամին եւ Պետեկամուտների կոմիտեին: Դատական կարգով նրանք պահանջում են տրամադրել տվյալներ, թե վերջին երկու տարիների ընթացքում ովքեր են 100 հազար դրամ եւ ավելի գումար անանուն փոխանցել «Երեւան» հիմնադրամին:
ԱՄՆ պետքարտուղարությունը մեկնաբանել է Էգեյան ծովի օդային տարածքում հունական ՀՕՊ համակարգերի կողմից թուրքական ինքնաթիռները նշանառության տակ առնելու վերաբերյալ պնդումները:
Այսպիսով, մեկ օրում հիվանդացածների թիվը դարձել է առավելագույնը մարտի 11-ից ի վեր: Ընդամենը համավարակի սկզբից երկրում, շտաբի տվյալներով, հայտնաբերել են վարակման 19 578 730 դեպք:
Նավթի գներն օգոստոսն ավարտել են նվազմամբ եւ շարունակում են նվազել սեպտեմբերի առաջին օրը:
Իսպանիայում այս ամառ ավելի քան 4,6 հազար մարդ մահացել է շոգից։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
Նաեւ պլանավորվում է նրանց ցույց տալ գնդակոծությունների հետեւանքները:
«Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ Փաշինյան-Ալիև-Շառլ Միշել հանդիպման վերաբերյալ տարածված հաղորդագրություններից միայն հայկականում էր նշվում, որ քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին վերաբերող հարցեր:
Ոչ միայն գլոբալ, նաև Կովկասում համաճարակը և կառավարությունների կիրառած սահմանափակումները բացասաբար են անդրադարձել տնտեսության վրա։ Արդեն իսկ 2020 թվականին համաշխարհային տնտեսությունը կրճատվել է 3,4 տոկոսով։
Երբ հանդիպում են հայ ժողովրդի երկու թշնամիները. Բրյուսելի վտանգները. Էդգար Ղազարյան. ՈՒՂԻՂ
«Տեսնում ենք, որ գործադիրի մակարդակում չկա ոչ մի հայանպաստ որոշում, ուստի այս պարագայում պետք է ավելի կտրուկ գործողությունների անցնեն ուժայինները, եթե ցանկանում են երկրում իրավիճակ փոխել։ Յուրաքանչյուր զինվորական, որը մասնակցել է Արցախի պաշտպանությանը, շատ լավ գիտի Արցախի կարևորությունը Հայաստանի համար, ուստի նրանք պետք է գնան վճռական գործողությունների»,- ասաց Սյուզան Նաջարյանը։
Մհեր Գրիգորյանն ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի փոխտեղակալ Միրոսլավ Յենչային: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիան:
Երբ աշխարհը դղրդում է, ի՞նչ խելքով ես խաղաղություն կառուցում. Աշոտյանը՝ բրյուսելյան հանդիպման մասին:
Մոտ ապագայում, գալիք ձմռանը սպասվում է Սոթքի ոսկու հանքի հարցի վերջնական լուծում: Խնդիրն այն է, որ 2020 թվականի պարտության մատնած 44-օրյա պատերազմից հետո հանքի մի մասն անցավ ադրբեջանական վերահսկողության տակ:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտահրավեր է նետել Արևմուտքին՝ հրավիրելով չինական և հնդկական բանակներին «Վոստոկ-2022» զորավարժություններին, գրում է Bloomberg-ը։ «Այսպիսով, նա հակազդում է Ուկրաինայի հակամարտության պատճառով Մոսկվային մեկուսացնելու ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների փորձերին»,- ասվում է հրապարակման մեջ։
Օգոստոսի 25-ին 168.am-ը ՀՀ գլխավոր դատախազություն հարցում էր ուղարկել՝ պարզելու, թե Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմական գործողությունների (2020 թվականի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում) կամ պատերազմական քրեական գործերի շրջանակում դասալքության դրվագներով քրեական քանի գործ է հարուցվել, ինչ փուլում են դրանք, քանիսն է ուղարկվել դատարան:
Շվեդիան Ուկրաինային կնվիրաբերի մոտ 500 միլիոն շվեդական կրոնի (մոտ 46,4 միլիոն դոլար) հրետանային զինամթերք՝ իր յոթերորդ օգնության փաթեթի շրջանակներում: Այս մասին ասվում է երկրի կառավարության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։
Ռուսական դիվանագիտական շրջանակներին մոտ կանգնած 168.am-ի աղբյուրների պնդմամբ, ներկայումս տարածաշրջանում հետագա զարգացումների ճակատագիրը կախված է Ադրբեջանի նախագահի քաղաքականությունից և հատկապես այն հանգամանքից, թե բրյուսելյան հարթակում նա Ղարաբաղի ի՞նչ կարգավիճակի շուրջ համաձայնության կգա և բնակչության անվտանգության համար ի՞նչ երաշխիքներ կտա, ինչից խոսում է Երևանը:
Փաստաբան Երեմ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արդեն հայտնել էի, որ քանի որ Միքայել Արզումանյանին անփութություն վերագրելը սպասված արդյունքը չտվեց կոնկրետ մասսաների «կերակրման» մասով, ուստի նրան հիմա էլ դիտավորություն կվերագրեն, որ հետո սկսեն իրենց մանիպուլյացիոն հարցազրույցները և «կտերի տարածումը»։
Հրանտ Մելիք–Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՀՀ Կառավարությունը զանազանում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման խնդիրը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրից։ Հայտարարություններն այնպես են ձևակերպված կարծես խոսքը երկու տարբեր՝ միմյանց հետ կապ չունեցող գործընթացների մասին է։ Տեսեք նախօրեին Բրյուսելում կայացած Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպման մասին պաշտոնական հաղորդագրությունը և կհամոզվեք դրանում։
Արդեն հայտնել ենք, որ ըստ պաշտոնական հաղորդագրության, ՊԲ նախկին հրամանատար, Արցախի նախագահի խորհրդական Միքայել Արզումանյանին մեղադրանք է առաջադրվել «Արեգա» բարձունքը և մարտական դիրքերն ազատագրած անձնակազմին «նահանջ» հրաման տալու համար։
Հայաստանն ապրում է իր պատմության թերևս ամենաողբերգական շրջանը: Արդեն երկու տարի կտոր-կտոր հանձնվում է հայրենիքը, ու հայտնի չէ՝ սա երբևէ վերջ կունենա՞, թե՞ ոչ: Հայրենազրկումն իրականացվում է փոքրաթիվ հայության ապարդյուն ընդվզման ներքո: Սկսած՝ «չենք ուզում նախկիններին» մինչև յուրաքանչյուր նոր երևան եկած ու համախմբման փորձ անող քաղաքական գործչի ի հայտ գալը մեր ժողովրդի զգալի հատվածն իր համար հարմար պատճառաբանությունն է գտնում՝ իր բողոքի ձայնը չբարձրացնելու, չընդվզելու, իր անտարբերությունն արդարացնելու համար:
Երևանում սեպտեմբերի 1-ին անցկացվեց Հայ-իրանական գործարար համաժողով:
Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի հաջորդ հանդիպումը տեղի կունենա Բրյուսելում՝ նոյեմբերին:
168.am-ն այսօր Արցախի Հանրապետության ԱԺ նախագահի գլխավոր խորհրդական Բելլա Լալայանից հետաքրքրվել էր, թե վաղը՝ սեպտեմբերի 2-ին, Արցախի անկախության օրվա միջոցառումներին մասնակցելու համար հրավեր եղե՞լ է ՀՀ իշխանությանը, ինչին ի պատասխան՝ նա ասել էր. «ԱԺ նախագահը նախապես հրավիրել է, և այդ մասին կարծեմ հրապարակվել է, որ հրավիրում է բոլորին սեպտեմբերի 2-ին Արցախի անկախության օրը լինել Արցախում։ […]
Թեման նուրբ է: Սակայն Դատախազության ակնկալիքն այն է, որ հանրային դիսկուրսը պետք է կառուցել առողջ քննարկումների ոգով՝ բոլոր փաստարկների
Դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգան պատրաստակամություն է հայտնել ներդնել բոլոր ջանքերը երկկողմ հարաբերությունների օրակարգն ավելի հարստացնելու համար:
Ռուսաստանը, Չինաստանը եւ Իրանն ավելի ու ավելի են մերձենում, ինչը կարող է խափանել Միացյալ Նահանգների նպատակները:
Նրա խոսքով՝ ավանդական տոնը, որը վերջին տարիներին չի անցկացվել համավարակի պատճառով, այս տարի լինելու է հատկապես ընդգրկուն:
Հայաստանի Հանրապետության պետական իշխանության ներկայացուցիչները 2022 թվականի օգոստոսի 30-ին այցելել են Կուրսկի ԱԷԿ-2 շինհրապարակ։
Նա ողջ աշխարհի հայությանը կոչ է արել միանալու հանուն Արցախի պայքարին, քանի որ Արցախը համարում է «հայության արմատներն ու հիմքը»։ «Մեզ՝ հայերիս համար հասել է գոյաբանական Սարդարապատի պահը։ Այն չենք զգում, ինչպես չենք զգում ճառագայթումը: Բայց եթե բոլորս միասին ուս ուսի չտանք, կկորցնենք այն, ինչ մեր հենարանն է», – ասել է Ռ. Վարդանյանը։