Բաժիններ՝

ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներն անցել են Ռուսաստանի կողմից վերահսկվող տարածք

ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությունն անցել է շփման գծի անցակետը եւ գտնվում է Ռուսաստանի կողմից վերահսկվող Զապորոժիեի մարզի տարածքում: Այդ մասին լրագրողներին հայտնել է քաղաքի վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Վոլգան:

«Հաղորդված վերջին տեղեկատվության համաձայն, նրանք անցել են Վասիլեւկայի անցակետը, եւ մենք մեկ ժամ է՝ նրանց ենք սպասում Էներգոդար քաղաքում»,-ասել է նա:

ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները պետք է զննեն Զապորոժիեի ԱԷԿ-ը եւ գնահատեն այն վնասը, որը կարող էր նրան հասցվել գնդակոծումներով: ՄԱԳԱՏԷ-ում չեն բացառել, որ մշտական ներկայացուցչություն կստեղծեն Զապորոժիեի ԱԷԿ-ում, Էներգոդարի իշխանությունները շահագրգռվածություն են ցուցաբերել այդ նախաձեռնության հարցում:

Պաշտոնապես ԱԷԿ-ում պատվիրակության ամբողջական ծրագիրը չի հրապարակվել: Մարզի ժամանակավոր վարչակազմի ղեկավար Եվգենի Բալիցկու խոսքով՝ այն նախատեսված է մեկ օրվա համար:

Նա կարծում էր, որ փորձագետները կզննեն երկու աշխատող ռեակտորները, մնացորդների պահոցը եւ հովացման համակարգը: Նաեւ պլանավորվում է նրանց ցույց տալ գնդակոծությունների հետեւանքները:

Ալեքսանդր Վոլգան սեպտեմբերի 1-ին հայտարարել է, որ խոչընդոտներ չկան ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակության ժամանման համար, եւ հույս է հայտնել, որ առաքելությունը չի ձախողվի, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս