Հայաստանի ներկայացուցիչներն այցելել են Կուրսկի ԱԷԿ-2 շինհրապարակ
Հայաստանի Հանրապետության պետական իշխանության ներկայացուցիչները 2022 թվականի օգոստոսի 30-ին այցելել են Կուրսկի ԱԷԿ-2 շինհրապարակ։ Պատվիրակության կազմում են եղել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչներ ու Հայկական ԱԷԿ-ի ղեկավարությունը։ Հայկական կողմից պատվիրակությունը գլխավորել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Կուրսկի ԱԷԿ-2-ում տեխնիկական շրջայցի նպատակը ատոմակայանների կառուցման ռուսական առաջադեմ տեխնոլոգիաներին ու ВВЭР-ТОИ-ի տեխնիկական լուծմանը ծանոթանալն էր։
Պատվիրակության անդամներն ուսումնասիրել են Կուրսկի ԱԷԿ-2-ի շինհրապարակը. Այցելել են ռեակտորի շենք, տուրբինային մասնաշենք, դիտել են գոլորշիացնող հովացման աշտարակները, այցելել են զրահապատ մետաղական բլոկների արտադրության արտադրամաս և Կուրսկի ԱԷԿ-2 դիտահրապարակ:
Պատվիրակությանը դիմավորել է Կուրսկի ԱԷԿ-ի տնօրեն Ալեքսանդր Ուվակինը։
«Կուրսկի ԱԷԿ-2-ում ВВЭР-ТОИ էներգաբլոկների կառուցումը ռազմավարական նշանակություն ունի միջուկային արդյունաբերության համար։ Յուրաքանչյուր նոր էներգաբլոկի հզորությունը գերազանցում է Ռուսաստանում գործող ցանկացած նոր էներգաբլոկի հզորությունը և կազմում է 1255 ՄՎտ։ Կուրսկի ԱԷԿ-2-ի գործարկումը կապահովի Կենտրոնական դաշնային շրջանի էներգետիկ անվտանգությունը, որի կազմում է ավելի քան 39 միլիոն մարդ»,- ողջունելով Հայաստանից ժամանած գործընկերներին՝ նշել է նա:
Հայկական պատվիրակության ղեկավար, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը շնորհակալություն է հայտնել «Ռոսատոմ» պետկորպորացիայի ներկայացուցիչներին` կառուցվող Կուրսկ ԱԷԿ-2-ի շինհրապարակ այցելելու հնարավորության համար:
«Հայաստանի համար, որն ատոմային էներգիան համարում է էներգետիկ արդյունաբերության զարգացման առաջնահերթ ոլորտներից մեկը, շատ կարևոր է ծանոթանալ ժամանակակից տեխնոլոգիաներին ու լուծումներին, և մենք երախտապարտ ենք, որ միջուկային արդյունաբերության համաշխարհային առաջատար Ռոսատոմը մեզ համար շրջայց կազմակերպեց տեսարժան վայրերով, որի ընթացքում մենք հանդիպեցինք կառուցողական ու հայեցակարգային լուծումների, այնպիսի բեկումնային նախագծի համար, ինչպիսին ВВЭР-ТОИ-ն է»,-ասել է Սանոսյանը: