«Նա «նահանջ» հրաման տվող մարդ չէ»․ Կարեն Ջալավյանը՝ Քյոխը՝ Միքայել Արզումանյանի մասին. MediaHub.am

Արդեն հայտնել ենք, որ ըստ պաշտոնական հաղորդագրության, ՊԲ նախկին հրամանատար, Արցախի նախագահի խորհրդական Միքայել Արզումանյանին մեղադրանք է առաջադրվել «Արեգա» բարձունքը և մարտական դիրքերն ազատագրած անձնակազմին «նահանջ» հրաման տալու համար։

Այսօր մամուլը գրեց, որ Միքայել Արզումանյանին մեղադրանք է առաջադրվել հայտնի հրամանատար Կարեն Ջալավյանի՝ Քյոխի ցուցմունքի հիման վրա։ Թեմայի շուրջ MediaHub.am-ը զրուցեց վերջինիս հետ։

– Պարոն Ջալավյան, իրականությանը համապատասխանում են լուրերը, որ Դուք հարցաքննվել եք Միքայել Արզումանյանի գործով։

– Ո՛չ։

– Չե՞ք էլ ծանուցվել։

– Ո՛չ։

– Մամուլը գրում է, որ Արզումանյանին նոր առաջադրված մեղադրանքի հիմքը Ձեր ցուցմունքն է։

– Ով գրել է, սո՛ւտ է գրել։

Դուք որևէ առնչություն չունե՞ք։

– Չէ՛, չէ։

– Իսկ դուք ինչպե՞ս կգնահատեք այս ամենը, արդյո՞ք «նահանջ» հրաման տվող էր Միքայել Արզումանյանը։

– Ի՞նչ նահանջի մասին է խոսքը։

– ՔԿ հաղորդագրության մասին է խոսքը, համաձայն որի՝ Արզումանյանը «Արեգա» բարձունքը և մարտական դիրքերն ազատագրած անձնակազմին «նահանջ» հրաման է տվել։

– Իր մեղադրականում «Արեգայի» մասին խոսք չկա։ Ես չգիտեմ, տեղյակ չեմ, ծանոթ չեմ ՔԿ հաղորդագրությանը։

– Բայց կարո՞ղ էր նա «նահանջ» հրաման տալ։

– Չէ, ինքը նահանջ հրաման տվող մարդ չի։

– Իսկ, ըստ Ձեզ, սա քաղաքական որևէ ենթատեքստ ունի՞։

– Այս հեռախոսս լսում են»:

Տեսանյութեր

Լրահոս