Կովկասյան երկրների տնտեսական աճի վերլուծություն

Ոչ միայն գլոբալ, նաև Կովկասում համաճարակը և կառավարությունների կիրառած սահմանափակումները բացասաբար են անդրադարձել տնտեսության վրա։ Արդեն իսկ 2020 թվականին համաշխարհային տնտեսությունը կրճատվել է 3,4 տոկոսով։ Հարավային Կովկասի տնտեսության անկումն ավելի մեծ է եղել և կազմել է -5,3 տոկոս, ինչը միայն համաճարակի հետ չի կապված, ըստ aliq.ge-ի՝ հայտնում է Business Media Georgia-ն:

2021 թվականին վրացական տնտեսության վերականգնման տեմպերն ավելի բարձր են եղել Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսածից։ Տնտեսության վերականգնման այս տեմպերը շարունակվել են նաև այս տարի։ Մարտին տնտեսությունն աճել է 10,6 տոկոսով, իսկ ապրիլին՝ 2,6 տոկոսով։ Նույն տարվա մայիսին աճի տեմպը կազմել է 25,8 տոկոս, որն ընթացիկ տարվա 5-րդ ամսում կազմում է 11,6 տոկոս։ Հունիսին Վրաստանի տնտեսությունն աճել է 7,2 տոկոսով, որը հուլիսին կազմել է 9,7 տոկոս։ Իսկ այս տարվա առաջին 7 ամիսներին աճի միջին տեմպը 10,2 տոկոս է, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կազմել է 12,2 տոկոս։

Ադրբեջանի իրական տնտեսության ծավալը 1,1 տոկոսով գերազանցել է մինչ համաճարակը եղած մակարդակը։ Ընթացիկ տարվա հունվար-մարտ ամիսներին Ադրբեջանի իրական տնտեսության ծավալը 7,7 տոկոսով գերազանցել է նախահամաճարակային շրջանը, որը փետրվարին դեռ 3,3 տոկոս էր։ Դա կապված է մարտին նավթի գների կտրուկ աճի հետ։

Մասնավորապես, Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման և սահմանված պատժամիջոցների պատճառով նավթի գներն աճել են, իսկ նավթագազային արդյունաբերությունը գերիշխող է Ադրբեջանի տնտեսությունում։ Իրավիճակը չի փոխվել անգամ ապրիլին, հունվար-մայիսին տնտեսական աճը կազմել է 7,2 տոկոս, որը 2021 թվականի նույն ժամանակահատվածում կազմել է 0,8 տոկոս։ Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Ադրբեջանի տնտեսության աճը կազմում է 6,2 տոկոս, ինչը 3,5 տոկոսային կետով գերազանցում է նախորդ տարվա 7 ամիսների ցուցանիշը։

Համաճարակից հետո Հայաստանում անբարենպաստ իրավիճակ էր տնտեսության վերականգնման առումով: Բացի համաճարակի պատճառով տնտեսական սահմանափակ ակտիվությունից, Հայաստանի պարագայում լրացուցիչ բացասական հանգամանք էր 44-օրյա պատերազմը։ Հետևաբար, 2021 թվականին Հայաստանի տնտեսության չափը 2,0 տոկոսով ցածր կլինի մինչև համաճարակը եղած մակարդակից։

Այս տարվա մարտին Հայաստանի տնտեսության աճը կազմել է 6,7 տոկոս, իսկ առաջին եռամսյակի աճը կազմել է 9,6 տոկոս, ինչը համաճարակին նախորդած ժամանակահատվածի համեմատ աճել է 7,4 տոկոսով։ Արդեն մայիսից տնտեսության աճի տեմպերն ավելի բարձր են եղել, քանի որ աճն այս ժամանակահատվածում կազմել է 13,0 տոկոս, որը հունիսին հասել է 18,3 տոկոսի։ Հայաստանի տնտեսությունը հուլիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 19,4 տոկոսով։ Այսպիսով, ընթացիկ տարվա 7 ամիսներին աճի տեմպը կազմում է 13.1 տոկոս, որը 2021 թվականի նույն ժամանակահատվածում կազմել է 5.0 տոկոս։

Ընդհանուր առմամբ, անցյալ տարի Վրաստանում և Ադրբեջանում տնտեսության վերականգնման տեմպերը դրական էին, ինչն զգալիորեն անբարենպաստ էր Հայաստանի պարագայում։

Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսմամբ՝ այս տարի Վրաստանի տնտեսությունը կաճի 5,5 տոկոսով, սակայն դա ակնհայտորեն հոռետեսական սցենարի նշան է, քանի որ աճի միտումը ներկա փուլում համեմատաբար բարձր է։

Տեսանյութեր

Լրահոս