
ՌԴ–ում մայիսի 21-ից ի վեր առաջին անգամ կորոնավիրուսից 100-ից ավելի մահ են արձանագրել մեկ օրում

Ռուսաստանում կորոնավիրուսի պատճառով մահացածների թիվը մեկ օրում հասել է 101-ի՝ նախորդ օրվա 81-ի դիմաց: Սեպտեմբերի 13-ին այդ մասին լրագրողներին հայտնել են վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում:
Այսպիսով, մայիսի 21-ից ի վեր առաջն անգամ երկրում արձանագրվել է քովիդի պատճառով 100-ից ավելի մահացու դեպք՝ մեկ օրում: Ընդամենը համավարակի սկզբից, շտաբի տվյալներով, մահացել է 385 530 հիվանդացած:
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել է 44 045-ով՝ նախորդ օրվա 46 488-ի դիմաց՝ մինչեւ 20 157 143: Ապաքինման դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 48 187-ով՝ նախորդ օրվա 35 660-ի դիմաց՝ մինչեւ 19 144 853:
Մեկ օրում Ռուսաստանում հոսպիտալացվել է 4 663 քովիդով հիվանդացած՝ նախորդ օրվա 1 848-ի դիմաց (աճը՝ 152,3 տոկոս): Հոսպիտալացումների թիվն ավելացել է 79 տարածաշրջաններում եւ նվազել՝ վեցում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: