
Ֆրանսիայում չեն հաստատել ռուսաստանցի ուսանողների այցագրերը մերժելու տվյալները

Ռուսաստանում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոս Պատրիս Սերվանտին ՌԻԱ Նովոստիին չի հաստատել ռուսաստանցի ուսանողների այցագրերի մերժումների կամ չեղարկումների թվի ավելացման պնդումները:
Ավելի վաղ ուսանողներից մեկը ՌԻԱ Նովոստիին պատմել է, որ Ֆրանսիայում ուսանողական այցագրի մերժում է ստացել, թեեւ բոլոր փաստաթղթերը ձեւակերպվել էին պաշտոնապես, ներառյալ կենալու եւ EDF հաշվի (լlectricitռ de France -էլեկտրաէներգիայի հաշիվ) հաստատումը:
Նրա խոսքով՝ վերջին երկու շաբաթվա ընթացքում ոչ միայն մերժում են այդ տեսակի այցագրերը, այլեւ ոմանց համար չեղարկում են նաեւ գործող այցագրերը: Պատասխանելով իրադրությունը մեկնաբանելու գործակալության խնդրանքին՝ գլխավոր հյուպատոսը նշել է, որ «մենք չենք մեկնաբանում ուսանողական այցագրերի տրամադրման հարցերը եւ չենք հաստատում այցագրերի մերժումների կամ չեղարկումների թվի ավելացման պնդումները»: