
«Մեր զինծառայողները պետք է իմանան, որ ցանկացած պահին՝ խաղա՞ղ, թե՞ պատերազմական օրերին, մենք նրանց կողքին ենք»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Առաջնագծի տարբեր ուղղություններում բացառիկ քաջություն ու նվիրվածություն դրսևորող զինծառայողներ ունենք՝ և՛ պարտադիր ժամկետայինների զինծառայողների, և՛ պայմանագրայինների, և՛ իհարկե սպայական/հրամանատարական օղակներում։
Շատերի սխրանքների մասին դեռ մանրամասն կիմանանք, ոմանց մասին, միգուցե, այդպես էլ չիմանանք։
Մեր զինծառայողները մշտապես պետք է զգան բոլորիս ներկայությունը, հարգանքը, պատրաստակամությունը հնարավոր բոլոր հարցերում, որտեղ դրա կարիքը կա։
Մեր զինծառայողները պետք է հստակ իմանան, որ ցանկացած պահին՝ խաղա՞ղ, թե՞ պատերազմական օրերին, մենք նրանց կողքին ենք»։