ՀԱՊԿ-ում առաջարկել են աշխատանքային խումբ ստեղծել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը վերլուծելու համար

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդն արտահերթ նիստում առաջարկել է կազմակերպության շրջանակներում ստեղծել աշխատանքային խումբ՝ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը վերլուծելու և իրավիճակի սրման հետ կապված առաջարկություններ մշակելու համար: Այս մասին հայտնել է «Բելտա» գործակալությունը ՝ ամփոփելով հանդիպման արդյունքները։

Գործակալության տեղեկություններով՝ նիստում առաջարկվել են քայլեր, որոնք կարող են օպերատիվ կարգով ձեռնարկվել։ Դրանց թվում է՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի մեկնումը հակամարտության գոտի ՝ պետությունների ղեկավարներին մանրամասն զեկույց պատրաստելու համար, և ՀԱՊԿ քարտուղարության և Միացյալ շտաբի կազմից աշխատանքային խմբի ստեղծումը՝ իրավիճակի վերլուծության եւ առաջարկությունների մշակման համար։

Տեսանյութեր

Լրահոս