«Փաշինյանի շնորհավորանքը ամբողջությամբ կեղծավոր է․ ինձ մոտ տպավորություն է, որ նրա իրական շնորհավորանքը զոհվածների մայրերին բռնությամբ բերման ենթարկելն էր»․ Իոաննիսյան

Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Առավոտյան «Եռաբլուրում» տեղի ունեցածը ոտնահարում է Սահմանադրության, Մարդու իրավունքների եվրապական կոնվենցիայի ու Հայաստանի օրենսդրության մի շարք (մեծ շարք) նորմեր։ Այն նաև որևէ կերպ չի տեղավորվում բարոյականության սահմաններում։

Նիկոլ Փաշինյանի շնորհավորանքը (մասնավորապես դրա` ժողովրդավարությանը վերաբերվող մասը)` ամբողջությամբ կեղծավոր է, եթե իր ենթակա ոստիկանությունը իր այցին ընդառաջ այսպիսի ապօրինություններ է գործում։

Անձամբ ինձ մոտ տպավորություն է, որ Փաշինյանի իրական շնորհավորանքը զոհվածների մայրերին բռնությամբ բերման ենթարկելն էր և ոչ ժողովրդավարության մասին այն կեղծավոր տեքստը, որ հեռարձակում են Հ1-ով։

Հ.Գ. «Իրազեկ քաղաքացիների միավորումը» այս դեպքով հանցագործության մասին հաղորդում կներկայացնի։ Վստահ եմ, որ ոստիկանները չեն պատժվի, ինչով ևս մեկ անգամ կապացուցվի, որ Հայաստանում չկա անկախ դատաիրավական համակարգ։

Տեսանյութեր

Լրահոս