Սուրեն Պապիկյանն ու Ջոն Գալագերը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հուլիսի 17-ին  ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին՝ Հայաստանում նրա դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին համատեղ աշխատանքի, ինչպես նաև պաշտպանության բնագավառում ՀՀ-ՄԹ համագործակցության շրջանակում ունեցած ձեռքբերումների համար։

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցությանը և միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031