«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն ԱԺ «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության քարտուղար, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Տիգրան Աբրահամյանն է:
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը առցանց հանդիպում է ունեցել կոնգրեսական Ադամ Շիֆի հետ` ներկայացնելով Լաչինի միջանցքի շուրջ վերջին զարգացումները։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ դեսպանատան ֆեյսբուքի պաշտոնական էջը:
ԵՄ դիտորդական առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանագոտու դիտարկումը կսկսի հաջորդ երկուշաբթի օրվանից:
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով հայ-թուրքական սահմանի բացման հավանականության մասին, Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանն ընդգծեց՝ Արարատ Միրզոյանի՝ Թուրքիայում արված հայտարարությունը շատ ուղիղ հայ-թուրքական սահմանը բացելու մասին է։
Պարեկություն է իրականացվել Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում երեք երթուղիներով։
«Ճիշտ է, շրջափակման հետևանքով շատ դժվարություններ են առաջացել, բայց մեզ մոտ իրավիճակը նորմալ է, ժողովուրդը՝ հանգիստ, ամենքն իր գործին է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ասկերանի շրջանի Պատարա համայնքի ղեկավար Վալերի Ղահրամանյանը:
Արման Բաբաջանյանին՝ «Հանուն հանրապետության» կուսակցության նախագահին, Դաշնակցությանը զրպարտելու համար դատարանը պարտավորեցրել է ներողություն խնդրել ՀՅԴ-ից և Գերագույն մարմնի բոլոր անդամներից։
Այս տարվա սկզբից ՀՀ հասարակական-քաղաքական և իրավական կյանքում հայտնվեց նոր կամ լավ մոռացված հին կառույց՝ Ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ), միայն թե այս անգամ՝ ընդլայնված կազմով:
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ դեռ չի կարող հստակ ասել, թե երբ Շվեդիան և Ֆինլանդիան կդառնան ՆԱՏՕ-ի անդամ, բայց կարևորել է նրանց դերը որպես ապագա դաշնակիցներ։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
Պատժամիջոցների ցուցակում հայտնվելը նշանակում է ակտիվների սառեցում Նոր Զելանդիայում, երկրի տարածք մուտքի և դրա տարածքով տարանցման սահմանափակում, ինչպես նաև Նոր Զելանդիայի քաղաքացիների կամ ընկերությունների համար ցանկում ներառված ձեռնարկությունների և անձանց հետ գործարար կապեր հաստատելու արգելք:
Ֆրանսիան ողջունում է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի այցը Թուրքիա ՝ երկրաշարժերից տուժած բնակչությանը օգնություն ցուցաբերելու գործում Հայաստանի ներդրման համատեքստում: Այս մասին հաղորդագրություն է տարածել Ֆրանսիայի ԱԳՆ-ն:
Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած և տասնյակ հազարավոր մարդկային կյանքեր խլած ավերիչ երկրաշարժը Փաշինյանի վարչախմբի համար մի հերթական հնարավորություն ստեղծեց՝ մարդասիրական պարտքի անվան տակ հաճոյանալու թշնամի պետությանը։
Երկրի ղեկավարը նշել է, որ Արցախի իշխանությունները շարունակում են գործադրել բոլոր ջանքերը ստեղծված ծանր վիճակում առկա խնդիրներին արդյունավետ լուծումներ գտնելու համար:
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանն ամփոփել է Անկարայում Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հանդիպման արդյունքները:
Ադրբեջանը մասնակիորեն վերականգնել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը, որը արգելափակել էր փետրվարի 8-ին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ուղղություններին, ինչպես նաև Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ քաղաքացիների աշխատանքային գործունեությանն առնչվող մի շարք հարցեր։
«Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի գլխավոր խմբագիր և հրատարակիչ Հարութ Սասունյանը Թուրքիայում նախարարներ Արարատ Միրզոյանի և Մևլութ Չավուշօղլուի հանդիպման ընթացքում հայ-թուրքական սահմանի բացման մասին հնչող հերթական հայտարարություններն անարդյունք է որակում:
Լիտվայի մաքսատունը հաղորդում Է հինգշաբթի օրվանից Բելառուսի հետ սահմանին գտնվող երկու երկաթուղային հսկիչ անցակետերից մեկը փակելու մասին։
Տաջիկստանի Արտակարգ իրավիճակների կոմիտեն հայտնել է նաև, որ հանրապետության արևելքում գտնվող Լեռնային Բադախշանի Ինքնավար Մարզում ձնահյուսի հետևանքով զոհվել է ինը մարդ՝ ութը՝ շրջանի վարչական կենտրոն Խորոգում, մեկը՝ Վանչսկի շրջանում:
Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը նման հայտարարություն է արել՝ այսօր Ստրասբուրգում հանդես գալով Եվրախորհրդարանի (ԵԽ) լիագումար նստաշրջանում:
Թուրք դիվանագետը հիշեցրել է, որ արդեն աղետի առաջին օրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ։
Այդ սպառազինությունն ԻՀՊԿ-ի ուղղաթիռներին թույլ կտա պայքարել հակառակորդի սուզանավերի դեմ։ Գործակալությունը նշում է, որ 350 կգ պայթուցիկ պարունակող ռազմածովային ականը կահավորված է ձայնային և մագնիսական սենսորներով։
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու ԵԱՏՄ անդամ պետությունների իրավասու մարմինների ղեկավարների և ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամի (նախարարի) «5+1» ձևաչափով հերթական խորհրդակցությանը:
Ժաննա Անդրեասյանը ողջունել է դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին և կարևորել հայ-ճապոնական բարեկամական կապերի զարգացումը՝ համոզմունք հայտնելով, որ դեսպանն իր ներդրումը կունենա Հայաստանի և Ճապոնիայի միջև հարաբերությունների առավել ամրապնդման և խորացման գործում։
Սթերջենը Շոտլանդիայի առաջին նախարարի պաշտոնն զբաղեցրել Է 2014 թվականից։ Նա այս պաշտոնում փոխարինել Է Ալեքս Սալմոնդին։
«Տեղեկություն ստացանք, որ բերման ենթարկված անչափահասներին ոստիկանության բաժնում խոշտանգել են, ստորացրել, ընդհուպ գցել են գետնին, ոտքերը դրել են նրանց վրա, սուրճ են խմել, տարբեր բնույթի ծաղրուծանակի են ենթարկել նրանց»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց փաստաբան Հրանտ Անանյանը՝ անդրադառնալով Ոստիկանության Էրեբունու բաժնում իրենց մասնագիտական պարտականությունները կատարելու պահին բռնության ենթարկված փաստաբանների դեպքին, դրա նախապատմությանը, ինչպես նաև այս գործով նախաքննության ընթացքին:
Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը քննադատել է հակամարտության գոտի տանկեր ուղարկելու՝ Գերմանիայի կառավարության որոշումը։
Ջերեն Յազգանի հետ առանձնազրույց ունենալուց հետո Արարատ Միրզոյանը կհանդիպի Ադըյամանում որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնող հայ փրկարարների հետ:
Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ փետրվարի 14-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, Նորաբակի ուղղությամբ նախնական տվյալներով հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Դ. Պ.-ն:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մյունխեն։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Արմենիայի աղբյուրը։ Փաշինյանը մասնակցելու է Մյունխենի անվտանգության համաժողովին։