Բաժիններ՝

Մոսկվան Կիևի հետ ուղիղ բանակցություններ է վարում Վաշինգտոնի միջնորդությամբ. Պեսկով

Մոսկվան այժմ Կիևի հետ ուղիղ բանակցություններ է վարում, թեև Վաշինգտոնի միջնորդությամբ: Այդ մասին նշել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին:

«Մենք ուղիղ բանակցություններ ենք վարում Կիևի վարչակարգի ներկայացուցիչների հետ։ Այստեղ խոսքը հենց ուղիղ բանակցությունների մասին է, որոնք, սակայն, անցկացվում են Միացյալ Նահանգների միջնորդական ջանքերով» – ասել է նա:

Պեսկովը նշել է, որ նաև կապեր են պահպանվում Ուկրաինայի հետ բանակցություններում ՌԴ պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկիի և նրա զրուցակիցների միջև։

Միևնույն ժամանակ Կրեմլի խոսնակը հավելել է, որ  Ռուսաստանն Ուկրաինայից առաջարկությունների է սպասում բանակցությունների երրորդ փուլի վերաբերյալ, երբ ավարտվի երկրորդ փուլի համաձայնություններով ձեռք բերված փոխանակումների գործընթացը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս