Բաժիններ՝

Նեթանյահուն Սիրիայի նոր առաջնորդին մեղադրել է Իսրայելի «կարմիր գծերը» խախտելու մեջ

Սիրիայում կառավարական և ռազմական օբյեկտների վրա Իսրայելի զանգվածային հարձակումների հրաման արձակելուց մեկ օր անց Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ կշարունակի օգտագործել ռազմական միջոցներ Սիրիայում իր երկու «կարմիր գծերը» պահպանելու համար, հաղորդում է Times of Israel-ը։

«Մենք մշակել ենք հստակ քաղաքականություն։ Դամասկոսից հարավ ընկած տարածքի՝ Գոլանի բարձունքներից մինչև Դրուզ լեռները, ապառազմականացումը [կարմիր] գծերից մեկն է։ Երկրորդ գիծը մեր եղբայրների եղբայրների՝ Դրուզ լեռներում գտնվող դրուզների պաշտպանությունն է։ Մենք թույլ չենք տա, որ ռազմական ուժերը ափ իջնեն Դամասկոսից հարավ, թույլ չենք տա, որ դրուզները տառապեն Ջաբալ Դրուզում»,- հայտարարել է Նեթանյահուն։

Ըստ նրա՝ Սիրիայում Ահմեդ աշ-Շարաայի ռեժիմն այս երկու «կարմիր գծերն» էլ խախտել է։

«Նա բանակ ուղարկեց Դամասկոսից հարավ՝ այն տարածք, որը պետք է ապառազմականացվեր, և սկսեց դրուզների կոտորածը։ Մենք ոչ մի կերպ չէինք կարող համաձայնվել դրա հետ», -նշել է Իսրայելի վարչապետը։

Նա հավելել է, որ Սիրիայում աշ-Շարաայի հայտարարած հրադադարը, որը ներառում էր սիրիական զորքերի դուրսբերումը, «ձեռք է բերվել ուժի միջոցով։ Ոչ թե խնդրելով, ոչ թե աղաչելով, այլ ուժով»։

«Մենք գործել ենք և կշարունակենք գործել անհրաժեշտության դեպքում», – ընդգծել է Նեթանյահուն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031