Հայտնի մականունով Ռոմանոս Պետրոսյանին տանում են ՀԷՑ

Ռոմանոս Պետրոսյանն ազատվել է Պետական վերահսկողության ծառայության ղեկավարի պաշտոնից։

Փաշինյանի որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով՝

Ռոմանոս Պետրոսյանին ազատել պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից։

Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վերապահել պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ Ռոբերտ Բազիկյանին։

Հիշեցնենք, ըստ մամուլի հրապարակումների, Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի ՀԷՑ-ի կառավարիչ նշանակել հայտնի մականունով Ռոմանոս Պետրոսյանին, որպես իրեն վստահելի մարդ: Ի դեպ, հատկապես Կոտայքի մարզում բոլորը գիտեն՝ ով է եղել Ռոմանոս Պետրոսյանը, ինչ հնարավորություններ է ունեցել ու 2018-ին ՔՊ-ի թիմում իշխանության գալուց հետո ինչ ունեցվածք է կուտակել: Առաջիկայում կանդրադառնանք Ռոմանոս Պետրոսյանի գործունեությանը և նրա ֆինանսական հնարավորություններին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031